Ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչումը քաղաքացիների կողմից իրենց գույքային իրավունքների պաշտպանության կարևոր իրավական մեխանիզմներից է։ Սակայն գործնականում առաջանում են իրավիճակներ, երբ անձը երկար տարիներ փաստացի տիրապետում և օգտագործում է անշարժ գույքը, սակայն սեփականության իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ իրավական հիմքը բացակայում է։
Խնդիրներից մեկն այն է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի տրամաբանությամբ նման պահանջները քննվում են հայցային վարույթի կարգով, ինչը ենթադրում է պատասխանող կողմի առկայություն։
Հաճախ հանդիպում են դեպքեր, երբ հնարավոր պատասխանող չկա․ օրինակ՝ անձը տարիներ առաջ բնակարան է ստացել լուծարված գործարանից կամ կազմակերպությունից, որը այլևս գոյություն չունի որպես իրավաբանական անձ։
Թեման Iravaban.net-ի հետ զրույցում ներկայացրել է «Ատովմյան» իրավաբանական գրասենյակի հիմնադիր, փաստաբան Մարատ Ատովմյանը։