Ժառանգության ինստիտուտը հանդիսանում է քաղաքացու մահվան հետ կապվող գույքային հարաբերությունների համընդհանուր կարգավորման հիմք։ Հայաստանում ժառանգությունը կարգավորվում է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով և «Նոտարիատի մասին» օրենքով։ Այս ոլորտը ներառում է ժառանգների իրավունքների պաշտպանություն (օր․ զավակի, ամուսնու, ծնողի իրավունքներ), ժառանգության բաժանումը պայմանագրով կամ օրենքով, պարտադիր բաժինների ռեժիմը և այլն։ Ելնելով այս ամենից՝ փորձում ենք հասկանալ վարվող պրակտիկան, առկա նորմատիվ ապարատը, խնդիրները և հնարավոր բարեփոխումները։
Iravaban.net-ի հետ զրույցում թեմայի մանրամասները և ժառանգության ինստիտուտի առանձնահատկություններն է ներկայացրել «Ատովմյան» իրավաբանական գրասենյակի հիմնադիր, փաստաբան Մարատ Ատովմյանը։