2027թ սեպտեմբերի 1-ից կփոխվի հանրակրթական ուսհաստատությունների կառավարման և խորհրդի ձևավորման կարգը

Հայաստանում դպրոցների կառավարման համակարգը կանգնած է էական փոփոխությունների շեմին։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է վերանայել դպրոցների կառավարման և տնօրենների ընտրության կարգը՝ անցում կատարելով ավելի կենտրոնացված և ամբողջությամբ թվայնացված համակարգի։ Նախագիծը վերաբերում է ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի որոշմանը և նախատեսում է «լիազոր մարմին» … Read more

Տնային կալանքի վերահսկումից մինչև փոխադրում․ ընդլայնվում են Պրոբացիայի ծառայության լիազորությունները

Պրոբացիայի ծառայությանը կվերապահվի տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրման լիազորություն, կնախատեսվեն այդ փոխադրման կարգը սահմանող ենթաօրենսդրական ակտի, ինչպես նաև ձերբակալված, կալանավորված և դատապարտված անձանց փոխադրումների ուղղությունները կարգավորող համատեղ ակտի ընդունման համար անհրաժեշտ լիազորող նորմեր։ Քննարկվող օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է ընդլայնել Պրոբացիայի ծառայության լիազորությունների շրջանակը՝ վերջինիս վերապահելով նաև տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրման գործառույթը։ Գործող … Read more

Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ». նախատեսվում են նոր կարգավորումներ

Հանրային քննարկման է  դրվել աշխատանքային հարաբերությունները վերափոխող նոր օրենսդրական նախաձեռնություն։ Խոսքը «Աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի մասին է, որը միտված է աշխատողների սոցիալական պաշտպանության ուժեղացմանը և աշխատանքի կազմակերպման առավել ճկուն մեխանիզմների ներդրմանը։  Նախագծի առանցքում աշխատանքի և ընտանեկան կյանքի համատեղելիության ապահովումն է։ Նախագծով առաջարկվում է ներդնել «ծնողական ժամ» հասկացությունը։ Այն հնարավորություն կտա մինչև … Read more

Զինվորական ծառայությունից ազատման նոր կարգ կգործի

Շանհայի վարկանիշի առաջատար բուհերում սովորած քաղաքացիների համար նախատեսվող նոր կարգավորումները նպատակ ունեն խթանել նրանց վերադարձը և ներգրավումը երկրի զարգացման գործընթացներում՝ միաժամանակ կապելով դա զինվորական ծառայությունից ազատման հետ։ Այս քաղաքացիները հընարավորություն կունենան ազատվել զինվորական ծառայությունից, ուսումն ավարտելուց հետո առնվազն երեք տարի աշխատելով Հայաստանում։ Հայաստանում զինվորական ծառայության տարկետման և բարձրագույն կրթության հիմքով արտերկրում ուսումնառության կարգավորումը վերջին տարիներին … Read more

Օնլայն շահումները կարող են բռնագանձվել. նոր կարգավորումներ 2026 թվականից

2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Կատարողական վարույթի մասին նոր օրենքը, որով ի թիվս այլնի դրամական բռնագանձում է տարածվում   ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի (այդ թվում՝ տոտալիզատորի) և այլ էլեկտրոնային հարթակներում պարտապանի անձնական հաշիվներում առկա միջոցների վրա։ Պարտապանի դրամական միջոցները տիրապետող անձինք, ստանալով այդ միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշումը, անհապաղ կիրառում են արգելանքը … Read more

Բարեվարքության եզրակացությունների հրապարակայնացում․նոր կարգավորումներ պաշտոնատար անձանց նշանակման գործընթացում

Մի խումբ պաշտոնատար անձանց նշանակման եւ առաջխաղացման գործընթացում առաջարկվում է նախատեսել նոր կարգավորումներ, որոնցով հնարավոր կլինի հրապարակային դարձնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած բարեվարքության վերաբերյալ թե՛ բացասական, թե՛ դրական եզրակացության համապատասխան մասը: Պաշտոնյաների թվում են քննիչները, քննչական մարմինների ղեկավարները, տեղակալները, դատախազները, Գլխավոր դատախազը, տեղակալները, դատավորները, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանի դատավորները, Բարձրագույն դատական խորհրդի անդամները, ՍԴ դատավորները: Սա … Read more

Ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման ինստիտուտի վերափոխում․ նոր ժամկետներ և ընթացակարգեր

ՀՀ արդարադատության նախարարությունը E-draft միասնական հարթակում հրապարակել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ։ Փոփոխությունները բխում են ՀՀ Սահմանադրական դատարանի 2025 թվականի ապրիլի 16-ի թիվ ՍԴՈ-1776 որոշումից և ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության պահանջներից։ Նախագիծը նպատակ ունի կատարելագործելու ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտը՝ ներդնելով վաղեմության ժամկետներ, հստակեցնելով բռնագանձման … Read more

Ե՞րբ է ընկերությունը կրում քրեական պատասխանատվություն․ ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումները

Իրավաբանական անձանց քրեական պատասխանատվությունը համեմատաբար նոր ինստիտուտ է Հայաստանի քրեական իրավունքում, որը սահմանում է, թե ինչ պայմաններում և ինչ հիմքերով կարող են ընկերությունները, կազմակերպությունները քրեական պատասխանատվության ենթարկվել իրենց անունից կամ իրենց շահերից ելնելով կատարված հանցագործությունների համար։ ՀՀ Քրեական օրենսգրքի 122-125-րդ հոդվածները կարգավորում են քրեական պատասխանատվության ենթակա իրավաբանական անձանց շրջանակը, պատասխանատվության հիմքերը, իրավաբանական անձին ներկայացնող անձանց … Read more

Ուշադրությո՞ւն, թե՞ հավասարություն․ կանանց իրավունքների պաշտպանության կարևորությունը

Մարտի 8-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես կանանց իրավունքների պաշտպանության և նրանց ձեռքբերումների կարևոր օր։ Տոնը սկիզբ է առել դեռևս 20-րդ դարի սկզբին, երբ կանայք տարբեր երկրներում պայքարում էին հավասար իրավունքների, աշխատանքի արժանապատիվ պայմանների և քաղաքական մասնակցության համար։ Այսօր Կանայք և տղամարդիկ ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ, բայց երբեմն սա միայն օրենքի սահմաններում է մնում։ … Read more

Քրեական դատավարության նոր կարգավորումներ․ Օրենսգիրքը՝ շարունակական փոփոխությունների և ընթացիկ մարտահրավերների փուլում

Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տնային կալանքը մեղադրյալի ազատության այնպիսի սահմանափակում է, որի ընթացքում նա պարտավոր է չլքել դատարանի որոշման մեջ նշված բնակության տարածքը։ Դատարանի որոշմամբ մեղադրյալին կարող է արգելվել ի թիվս այլնի ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ, օգտվել հաղորդակցության այլ ձևերից, այդ թվում՝ փոստային առաքանուց։ Վերջերս հանրային քննարկման դրված օրենքի … Read more