Փաստաբանի մասնագիտական էթիկան և քաղաքական գործունեության սահմանները վերջին շրջանում դարձել են մասնագիտական քննարկումների կարևոր ուղղություններից մեկը։ Այն կարգավորվում է ինչպես «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով, այնպես էլ փաստաբանի վարքագծի կանոնագրքով, որը սահմանում է մասնագիտական վարքագծի չափանիշները և կարգապահական պատասխանատվության հիմքերը։ Միաժամանակ, էթիկական նորմերը կարևոր դեր ունեն ինչպես վստահորդի շահերի պաշտպանության, այնպես էլ արդարադատության համակարգի նկատմամբ հանրային վստահության ապահովման գործում։
Թեմայի մանրամասները ներկայացրել են «Բեսթ Սոլյուշն» փաստաբանական ընկերության հիմնադիր տնօրեն, փաստաբան Վահե Աստվածատրյանը և «Ֆիդելիթի Քոնսալթինգ» փաստաբանական ընկերության կառավարող գործընկեր, փաստաբան Արմեն Մելքումյանը։