Հայաստանում դպրոցների կառավարման համակարգը կանգնած է էական փոփոխությունների շեմին։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է վերանայել դպրոցների կառավարման և տնօրենների ընտրության կարգը՝ անցում կատարելով ավելի կենտրոնացված և ամբողջությամբ թվայնացված համակարգի։
Նախագիծը վերաբերում է ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի որոշմանը և նախատեսում է «լիազոր մարմին» հասկացության վերանայում՝ այն փուլային կերպով վերագրելով կրթության պետական կառավարման լիազորված մարմնին։ Մարզային դպրոցների անցումը նախատեսվում է 2026 թվականի սեպտեմբերի 1-ից, իսկ Երևանի դպրոցներինը՝ 2027 թվականի սեպտեմբերի 1-ից։
Թենայի շուրջ Iravaban.net-ը զրուցել է ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի և հասարակագետ, կրթության փորձագետ Ալեքսանդր Շագաֆյանի հետ։
Մանրամասները տեսանյութում։