Տնային կալանքի վերահսկումից մինչև փոխադրում․ ընդլայնվում են Պրոբացիայի ծառայության լիազորությունները

Պրոբացիայի ծառայությանը կվերապահվի տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրման լիազորություն, կնախատեսվեն այդ փոխադրման կարգը սահմանող ենթաօրենսդրական ակտի, ինչպես նաև ձերբակալված, կալանավորված և դատապարտված անձանց փոխադրումների ուղղությունները կարգավորող համատեղ ակտի ընդունման համար անհրաժեշտ լիազորող նորմեր։

Քննարկվող օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է ընդլայնել Պրոբացիայի ծառայության լիազորությունների շրջանակը՝ վերջինիս վերապահելով նաև տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրման գործառույթը։

Գործող իրավակարգավորման պայմաններում տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրումը փաստացի իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից՝ չնայած այն հանգամանքին, որ այդ անձինք հանդիսանում են Պրոբացիայի ծառայության շահառուներ։ Սա առաջ է բերել իրավական և ինստիտուցիոնալ որոշակի անհամապատասխանություններ։

Նախարարությունը այս իրավիճակը հիմնավորում է Պրոբացիայի ծառայությունում մինչ այժմ եղած հաստիքների սակավությամբ։ Այս խնդրի լուծման համար նախորդ տարեվերջին կատարվեցին անհրաժեշտ փոփոխություններ։

Թեմայի շուրջ զրուցել ենք «Իրավաբանական խորհրդատվական խումբ» փաստաբանական ընկերության գործընկեր փաստաբան Հունան Բաբայանի և ԱՆ քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման և ներման հարցերով բաժնի ավագ մասնագետ Նաիրա Ղարիբյանի հետ։

Մանրամասները տեսանյութում

Leave a Comment