Ի՞նչ սկզբունքներով են հավաքվում, ստուգվում և գնահատվում ապացույցները․օրենքի պահանջներն ու գործնական մոտեցումները

Ապացուցումը քրեական դատավարության հիմնարար ինստիտուտներից է, որի միջոցով պարզվում են վարույթի համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքները և ապահովվում քրեական գործի օրինական, հիմնավորված ու արդարացի լուծումը։ ՀՀ քրեական դատավարության օրենսդրության համաձայն՝ ապացուցումը ներառում է ապացույցների հավաքումը, ստուգումը և գնահատումը, իսկ մեղադրանքի հիմնավորվածության ապացուցման պարտականությունը կրում է քրեական հետապնդման մարմինը։

Քրեական դատավարությունում ապացույցների համակարգը ներառում է կասկածյալի, մեղադրյալի, տուժողի և վկայի ցուցմունքները, փորձագետի եզրակացությունը, իրեղեն ապացույցները, քննչական և դատավարական գործողությունների արձանագրությունները, ինչպես նաև այլ փաստաթղթեր։ Օրենքը բոլոր ապացուցման միջոցների համար սահմանում է հավասար իրավական նշանակություն, իսկ դրանց ապացուցողական արժեքը գնահատվում է կոնկրետ վարույթի հանգամանքների շրջանակում։

Ապացուցողական գործընթացի կարևոր բաղադրիչներից է ապացույցների թույլատրելիության սկզբունքը։ Քրեական դատավարությունում կարող են օգտագործվել միայն այն փաստական տվյալները, որոնք ձեռք են բերվել օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ։ Իրավունքի խախտմամբ ստացված տեղեկությունները չեն կարող դրվել մեղադրանքի կամ դատական ակտի հիմքում։

«Կոնտրա Լեգեմ» փաստաբանական ընկերության փաստաբան Դավիթ Թովմասյանը և «Լեգալիստ» փաստաբանական ընկերության համահիմնադիր, փաստաբան Հաբեթ Մարտիրոսյանը Իրավական շաբաթի շրջանակներում ներկայացրել են ապացուցման միջոցները և ապացուցումը քրեական դատավարությունում։

Մանրամասները տեսանյութոսւմ

Leave a Comment