Մերձավոր Արևելքը վառոդի տակառի վրա է, Իրանի և իր թշնամիների միջև ավելի մեծ թափով պատերազմի վերսկսումը միայն հրաշքով կարող է կանխվել (տեսանյութեր)

Ահա և հայտարարություններն ու փաստերը   Նոր տեղեկություններն ավելի են հիմնավորում երեկվա մեր այն կանխատեսումը, որ «Իրանի և իր թշնամիների միջև հրադադարը, ցավոք, սոսկ ժամանակավոր է, պատերազմը վերսկսվելու է ավելի մեծ թափով»: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը թեև ապրիլի 8-ի գիշերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանից ստացել է 10 կետից բաղկացած առաջարկ, որը կարող է … Read more

Իրանի դեմ ագրեսիայի մեղավորները չպետք է թաքցնեն, թե իրականում ինչպես են զարգացել Հորմուզի նեղուցի շուրջ իրադարձությունները. ՌԴ ԱԳՆ

Իրանի դեմ ագրեսիայի մեղավորները չպետք է թաքցնեն, թե իրականում ինչպես են զարգացել Հորմուզի նեղուցի շուրջ իրադարձությունները: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն: ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները Պակիստանում, որոնք նախատեսված են ապրիլի 11-ին, բացում են Պարսից ծոցում կարգավորման հնարավորությունը: Երկրների մեծ մասն աջակցում է այդ գործընթացին և  հույս ունի, որ բանակցությունները հաջող կլինեն, հայտնել են նախարարությունում։  … Read more

Իրանն ապացուցեց՝ թշնամու բանակի բյուջեն, սպառազինությունը բավարար չեն հաղթանակի հասնելու համար. իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը Իրանի դեմ սանձազերծված պատերազմի առանձնահատկություններին և այդ երկրի դիմակայունությանն է անդրադարձել. «Բժշկության մեջ կա ցավին դիմանալու շեմի հասկացություն, որը զանազան անձանց մոտ տարբեր է և անկախ ֆիզիկական ուժից։ Այս երևույթը երկրների պարագայում, միգուցե, պետք է կոչել դիմակայունության շեմ։ Իրանի դեմ պատերազմն, իրականում, հենց ցավին դիմանալու կամ դիմակայունության շեմերի պայքար էր, այլ ոչ … Read more

Կողմերի միջև փոխադարձաբար համաձայնեցված կետերից երկուսը դեռևս կյանքի չեն կոչվել. Ղալիբաֆ

Թեհրանն ակնկալում է Լիբանանում հրադադարի հաստատում և իր ակտիվների ապասառեցում՝ նախքան Վաշինգտոնի հետ խաղաղ բանակցություններ սկսելը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամադ-Բաղեր Ղալիբաֆը։ «Կողմերի միջև փոխադարձաբար համաձայնեցված կետերից երկուսը դեռևս կյանքի չեն կոչվել՝ հրադադարը Լիբանանում և իրանական ակտիվների ապասառեցումը»,- գրել է Ղալիբաֆը X սոցիալական ցանցում։

Պակիստանը խնդրել է Իրանի հետ բանակցություններում ներգրավել ԱՄՆ փոխնախագահին

Պակիստանը խնդրել է Վաշինգտոնին Իրանի հետ բանակցություններում ներգրավել ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսին, քանի որ հակամարտության նկատմամբ նրա նախկին առարկությունները նրան ավելի ընդունելի են դարձրել Իսլամաբադի համար։ Այս մասին հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով քննարկումներին ծանոթ աղբյուրներին։ «Նրա սկզբնական դիմադրությունը հակամարտության նկատմամբ գրավիչ էր պակիստանցի պաշտոնյաների համար, ովքեր հատուկ դեսպան Սթիվ Ուիթքոֆին խնդրել են … Read more

Իսրայելի հարվածներից վնասվել է Իրանի Կարմիր մահիկի առնվազն 20 կենտրոն

Իսրայելի եւ ԱՄՆ-ի հարվածներից վնասվել է Իրանի Կարմիր մահիկի առնվազն 20 կենտրոն։ Այս մասին տեղեկացրել է ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Քոլիվանդը SNN հեռուստաալիքի հարցազրույցում։ Նա ավելացրել է, որ հարվածներ են ստացել նաեւ 32 համալսարան, 857 դպրոց եւ ընկերության մի քանի տրանսպորտային միջոցներ։ Բացի այդ, Իրանին հասցված հարվածներից վնասվել է երկրի օդանավակայանների մոտ 15 ենթակառուցվածքային օբյեկտ։

Իրանը կարող է համաձայնագիր կնքել Օմանի հետ Հորմուզի նեղուցի վերահսկողության վերաբերյալ

Իրանը կարող է համաձայնագիր կնքել Օմանի հետ Հորմուզի նեղուցի վերահսկողության վերաբերյալ, ընդ որում՝ Իսլամական Հանրապետությունը սուլթանությունը համարում է այս ծովային ուղու վերահսկողության ծրագրի միայն «մի մասը, այլ ոչ թե հիմնականը»։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին։ Չորեքշաբթի օրը Օմանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Սաիդ … Read more

Իրանի հետ կնքված հրադադարը խաթարում է Նեթանյահուի նախընտրական ռազմավարությունը

Իրանի հետ կնքված հրադադարը խաթարում է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի նախընտրական ռազմավարությունը, գրում է Րիա Նովոստին հղում անելով Financial Times թերթին։ «Երբ Դոնալդ Թրամփն ու Նեթանյահուն սկսեցին Իրանի դեմ պատերազմը, նրանք ասում էին, որ ճանապարհ են հարթում Իրանում իշխանափոխության համար։ Բայց եթե պատերազմը ավարտվի ներկայիս տեսքով հրադադարով, ապա դա ճանապարհ կհարթի քաղաքական փոփոխությունների համար արդեն … Read more

Իրանը մենակ չի թողնի լիբանանցի քույրերին ու եղբայրներին․ Փեզեշքիան – Live News

Լիբանանի դեմ կրկնվող Իսրայելի ագրեսիան հրադադարի սկզբնական համաձայնագրի կոպիտ խախտում է և խաբեության ու հնարավոր համաձայնագրերի նկատմամբ անվստահության վտանգավոր նշան։ Այս մասին X-ում գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նման գործողությունների շարունակականությունը բանակցություններն անիմաստ կդարձնի։ Մեր ձեռքերը մնում են ձգանին։ Իրանը երբեք մենակ չի թողնի լիբանանցի քույրերին ու եղբայրներին»,-հայտարարել է Փեզեշքիանը։

Մեր ձեռքերը մնում են ձգանին. Իրանը երբեք մենակ չի թողնի լիբանանցի քույրերին ու եղբայրներին. Փեզեշքիան

Լիբանանի դեմ կրկնվող Իսրայելի ագրեսիան հրադադարի սկզբնական համաձայնագրի կոպիտ խախտում է և խաբեության ու հնարավոր համաձայնագրերի նկատմամբ անվստահության վտանգավոր նշան։ Այս մասին X-ում գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նման գործողությունների շարունակականությունը բանակցություններն անիմաստ կդարձնի։ Մեր ձեռքերը մնում են ձգանին։ Իրանը երբեք մենակ չի թողնի լիբանանցի քույրերին ու եղբայրներին»,-հայտարարել է Փեզեշքիանը։