ԱՄՆ-Իրան բանակցության ձախողումը վկայում է, որ Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Իսլամաբադում իրան-ամերիկյան բանակցությունը պաշտոնապես ավարտվել է անարդյունք: Ինձ անկեղծ ասած զարմացնում է այն, թե կարող էր լինել որեւէ հրապարակային արդյունք: Պատկերացնենք, կողմերը պատերազմի մեջ են ավելի քան մեկ ամիս, ու հանկարծ մեկ օր բանակցությամբ գալիս են ինչ որ արդյունքի եւ հայտարարում դրա մասին: Համաձայնեք, որ խիստ անիրատեսական հեռանկար է, ու … Read more

Թրամփն ակնարկել է, որ կարող է դիմել Իրանի ծովային շրջափակմանը. սա խելագար ծրագիր է․ Արմեն Այվազյան

Իսլամաբադում 21 ժամ տևած ԱՄՆ–Իրան բանակցություններից հետո դրանք ընդհատվել են՝ առանց համաձայնության գալու։ Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը վերադարձել է ԱՄՆ՝ հայտարարելով, որ Իրանը չի ընդունել ամերիկյան պահանջները։ Իրանի արտգործնախարարության տվյալներով՝ որոշ կետերում գրանցվել է առաջընթաց, սակայն երեք կետ մնացել է չլուծված։ Թեև դրանք չեն նշվել, ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է՝ 1. Հորմուզի նեղուցին, որը … Read more

Իրանը մերժեց մեր առաջարկները․ մենք վերադառնում ենք Վաշինգտոն առանց համաձայնության․ Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը հայտարարել է, որ Վաշինգտոնը դեռևս չի տեսնում Իրանի պատրաստակամությունը հրաժարվելու իր միջուկային զենքի ծրագրից։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին նա ասել է Պակիստանում Իրանի ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Մեզ անհրաժեշտ է հստակ երաշխիք, որ նրանք չեն ձգտի միջուկային զենքի կամ չեն փնտրի այնպիսի գործիքներ, որոնք թույլ կտան … Read more

Իրան-ԱՄՆ բանակցություններում համաձայնության հասնելը ձախողվել է․ Բաղայի

Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև Իսլամաբադում կայացած բանակցություններից հետո համաձայնության հասնելը ձախողվել է․  մի քանի կարևոր հարցերի շուրջ հիմնարար տարաձայնությունների պատճառով։ «Մենք մի շարք հարցերի շուրջ համաձայնության եկանք, սակայն երկու կամ երեք կարևոր հարցերի շուրջ մեր տեսակետները տարբերվեցին, և, ի վերջո, բանակցությունները չհանգեցրին համաձայնության», – նրա խոսքերն է … Read more

Երևանում Իրանի դեսպանությունը հիշատակի արարողություն է կազմակերպել

ԱՄՆ–ի եւ Իսրայելի հարձակման հետեւանքով սպանված՝ Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի նահատակության 40–րդ օրվա առնչությամբ հիշատակի արարողություն է տեղի ունեցել Երեւանի կապույտ մզկիթում։ Նշենք, որ Իրանի Գերագույն առաջնորդը զոհվել է պատերազմի առաջին օրերին՝ թիրախային ավիահարվածներից։

ԱՄՆ-ն կվերսկսի հարվածները Իրանի դեմ, եթե բանակցությունները ձախողվեն․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը New York Post-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն կվերսկսի հարվածները Իրանի դեմ, եթե բանակցությունները ձախողվեն։ «Մեզ մոտ վերագործարկում է ընթանում։ Մենք բեռնավորում ենք նավերը ամենալավ զինամթերքով, երբևէ ստեղծված լավագույն զենքով, նույնիսկ ավելի լավով, քան այն, ինչ նախկինում օգտագործել ենք, երբ նրանց ջախջախել էինք։ Եվ եթե մենք գործարք չկնքենք, ապա կկիրառենք դրանք՝ … Read more

Պատերազմի ընթացքում 57,7 մլն դոլարի վնաս է պատճառվել Իրանի պատմական հուշարձաններին

ԱՄՆ-ն եւ Իսրայելը Իրանի հետ հակամարտության ընթացքում 57,7 մլն դոլարի վնաս են պատճառել իսլամական հանրապետության պատմական հուշարձաններին, հայտնել է Իրանի զբոսաշրջության նախարար Ռեզա Սալեհի-Ամիրին։ «Ընդհանուր առմամբ, վնասվել են հուշարձաններ երկրի 20 նահանգներում։ Վնասը գնահատվում է մոտ 7,5 տրլն իրանական թուման (57,7 մլն դոլար)»,- հայտնել է Սալեհի-Ամիրին, նրա խոսքերը մեջբերել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։ Նա նշել … Read more

Իրան – ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ Պակիստանի մայրաքաղաքում Իրան — ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններն ի մի բերելով, կարելի փաստել, որ մոտ մեկ ժամ առաջ մեկնարկել են պատվիրակությունների տեխնիկական թիմերի միջև քննարկումներ և ինչ-որ եռակողմ գործընթաց։ Վերջինս, կարծում եմ՝ դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ, սակայն դրա առկայությունը … Read more

Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները թևակոխել են մանրամասների ու տեխնիկական քննարկումների փուլ․ Tasnim

Նախնական զրույցներից և խորհրդակցություններից հետո իրանական և ամերիկյան պատվիրակությունների միջև երկխոսությունն այժմ անցել է որոշ ընդհանուր կետերից և թևակոխել է մանրամասների ու տեխնիկական քննարկումների փուլ՝ որոշակի թեմաների շուրջ։ Այս մասին հայտնում է Tasnim-ը։ Ըստ այդմ՝ երկու կողմերի փորձագետները ուսումնասիրում են մի շարք հարցերի մանրամասները։ Թեև բանակցությունները սկզբում նախատեսված էին որպես մեկօրյա հանդիպում, կա հավանականություն, որ դրանք … Read more

Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի

Իրանը պակիստանյան կողմին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները՝ բանակցություններ սկսելու համար, որոնք հիմնված են նախկինում առաջարկված 10 կետից բաղկացած ծրագրի վրա։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Մոտ երկու-երկուսուկես ժամ է տևել Ղալիբաֆի և Արաղչիի զրույցը պակիստանյան կողմի հետ։ Իրանի դիտողությունները, տեսակետները և պահանջները՝ հիմնված նույն առաջարկված 10 կետից … Read more