Պակիստանը խնդրել է Իրանի հետ բանակցություններում ներգրավել ԱՄՆ փոխնախագահին

Պակիստանը խնդրել է Վաշինգտոնին Իրանի հետ բանակցություններում ներգրավել ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսին, քանի որ հակամարտության նկատմամբ նրա նախկին առարկությունները նրան ավելի ընդունելի են դարձրել Իսլամաբադի համար։ Այս մասին հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով քննարկումներին ծանոթ աղբյուրներին։

«Նրա սկզբնական դիմադրությունը հակամարտության նկատմամբ գրավիչ էր պակիստանցի պաշտոնյաների համար, ովքեր հատուկ դեսպան Սթիվ Ուիթքոֆին խնդրել են ներգրավել Վենսին գործընթացում», — գրում է թերթը։

Ըստ թերթի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետագայում Վենսին հանձնարարել է ղեկավարել խաղաղության ջանքերը։ Արդեն ուրբաթ օրը Վենսը, Ուիթքոֆը և ամերիկացի առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները, պետք է մեկնեն Պակիստան՝ իրանական կողմի հետ բանակցություններ վարելու։

Leave a Comment