Մինչև 400 հազար դրամ աջակցություն գործատուներին՝ հաշմանդամություն ունեցողների և 63 տարեկանից բարձր անձանց աշխատանքի ընդունման համար. նոր ծրագիր

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հանրային քննարկման դրված «Հաշմանդամություն ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց զբաղվածության ապահովման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով նախատեսվում է աջակցություն տրամադրել այն գործատուներին, որոնք առնվազն 3-6 ամիս ժամկետով աշխատանքի կընդունեն հաշմանդամություն ունեցող անձանց … Read more

Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում օրենսդրությամբ չնախատեսված վճարները կվերադարձվեն․ նոր նախագիծ

Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում հօգուտ ապահովագրված անձի կնքված պայմանագրի առկայության դեպքում դրա իրավունքն ունեցող անձից օրենսդրությամբ չնախատեսված վճարներ գանձելու դեպքում վճարները վերադարձնելու կարգը սահմանելու մասին նախագիծը։ Iravaban.net-ը Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում ուսումնասիրել է նախագծի մանրամասները։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում ապահովագրված անձանցից օրենսդրությամբ … Read more

Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության ծրագրի ժամկետը կերկարաձգվի․ նախագիծ

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված ««Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին»   օրենքում փոփոխություն կատարելու մաuին» ՀՀ օրենքի  նախագիծը։ Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում Ներկայում գործող օրենքը նախատեսում է, որ սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության ծրագիրը կգործի մինչև 2027 թվականը։ Նախագծով առաջարկվում է այդ ժամկետը երկարաձգել մինչև 2030 թվականը։ ոչ մի … Read more

Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության ծրագրի ժամկետը կերկարաձգվի․ նախագիծ

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված ««Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին»   օրենքում փոփոխություն կատարելու մաuին» ՀՀ օրենքի  նախագիծը։ Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում Ներկայում գործող օրենքը նախատեսում է, որ սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության ծրագիրը կգործի մինչև 2027 թվականը։ Նախագծով առաջարկվում է այդ ժամկետը երկարաձգել մինչև 2030 թվականը։ ոչ մի … Read more

Ի՞նչ է հյուպատոսական հաշվառումը, ո՞րն է դրա նպատակը

Հյուպատոսական հաշվառումը ՀՀ տարածքից դուրս մեկնող կամ գտնվող ՀՀ քաղաքացիների կողմից իրենց անձնական տվյալները ՀՀ արտաքին գործերի նախարարությանը կամավոր հայտնելու գործընթաց է: Որն է հյուպատոսական հաշվառման նպատակը Հյուպատոսական հաշվառումն իրականացվում է ՀՀ քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությունն ապահովելու, արտակարգ իրավիճակներում աջակցություն ցուցաբերելու, քաղաքացիների կողմից իրենց պարտականությունների կատարումը դյուրացնելու, ինչպես նաև բնակչության պետական ռեգիստրում մշտական բնակության … Read more

Ի՞նչ անել, եթե պատահաբար որևէ բան էք կոտրել խանութում

ՀՀ Քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է, որ վնաս պատճառելը պետք է հատուցվի, եթե այն միտումնավոր է արված:  Սակայն ի՞նչ է անհրաժեշտ անել, եթե խանութում պատահաբար դիպել եք դարակին, որի վրա դրված իրերից ինչ-որ բան կոտրվել է։ «Այդպիսի դեպքերում խանութի ադմինիստրացիան պարտավոր է պահել անվտանգության կանոնները, քանզի գոյություն ունեն ապրանքի դասավորության հստակ ստանդարտներ, որոնք կարգավորվում են՝ ԳՕՍՏ 51773-2001-ով. Խանութը մեղավոր է, եթե՝ Դարակների վրա դրված մթերքներն անկայուն … Read more

Վստահված անձանց իրավունքները, պարտականությունները և սահմանափակումները ընտրական գործընթացում

Ընտրություններին մասնակցող կուսակցությունները և թեկնածուները կարող են ունենալ վստահված անձինք և լիազոր ներկայացուցիչներ՝ իրենց շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով՝ պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների հետ հարաբերություններում։ Սույն իրազեկման նյութում ներկայացվում են նրանց իրավունքները, պարտականությունները և սահմանափակումները՝ սահմանված ընտրական օրենսգրքով։ Վստահված անձ կարող են լինել միայն ընտրական իրավունք ունեցող անձինք։ Համայնքի … Read more

Խուզարկություն․ իրավունքներ, պարտավորություններ և կիրառելի կանոններ

Խուզարկությունը քրեական վարույթի շրջանակում իրականացվող քննչական գործողություն է, որի նպատակն է հայտնաբերել հանցագործությանը վերաբերող առարկաներ, փաստաթղթեր, տվյալներ կամ անձանց։ Այն կարգավորվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, և ունի հստակ սահմանված կանոններ, որոնց խախտումը կարող է հանգեցնել ապացույցների անթույլատրելիության։ Ի՞նչ է խուզարկությունը Խուզարկությունը իրականացվում է՝ ապացույցներ (առարկաներ, նյութեր, փաստաթղթեր կամ տվյալներ) գտնելու, հետախուզվող (քննությունից թաքնվող … Read more

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման համակարգի բարեփոխում է նախատեսվում

ՀՀ արդարադատության նախարարությունը E-draft միասնական հարթակում հրապարակել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ։ Փոփոխությունները բխում են ՀՀ Սահմանադրական դատարանի 2025 թվականի ապրիլի 16-ի թիվ ՍԴՈ-1776 որոշումից և ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության պահանջներից։ Նախագիծը նպատակ ունի կատարելագործելու ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտը՝ ներդնելով վաղեմության ժամկետներ, հստակեցնելով … Read more

Անվան փոխման իրավական ընթացակարգը՝ ըստ ՀՀ օրենսդրության

Հայաստանի Հանրապետությունում անձը կարող է փոխել իր անունը, հայրանունը կամ ազգանունը։ Այդ գործընթացը կատարվում է  պետական գրանցման միջոցով և կարգավորվում է «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» ՀՀ օրենքով։ Ստորև ներկայացվում են անվան փոխման իրավական հիմքերը, ընթացակարգը և անհրաժեշտ փաստաթղթերը։ Ովքե՞ր կարող են փոխել իրենց անունը Չափահաս անձինք – 18 տարին լրացած անձը իրավունք ունի … Read more