Ընտրություններին մասնակցող կուսակցությունները և թեկնածուները կարող են ունենալ վստահված անձինք և լիազոր ներկայացուցիչներ՝ իրենց շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով՝ պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների հետ հարաբերություններում։
Սույն իրազեկման նյութում ներկայացվում են նրանց իրավունքները, պարտականությունները և սահմանափակումները՝ սահմանված ընտրական օրենսգրքով։
- Վստահված անձ կարող են լինել միայն ընտրական իրավունք ունեցող անձինք։
- Համայնքի ղեկավարի և ավագանու թեկնածուներին (բացառությամբ համամասնական ընտրակարգով ընտրվող ավագանու անդամների) գրանցումից հետո ընտրական հանձնաժողովը հնգօրյա ժամկետում տալիս է նրանց ընտրական տեղամասերի եռապատիկին հավասար թվով վկայականներ:
- Վկայականներում նշվում են կուսակցության անվանումը և թեկնածուի տվյալները:
- Թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը լրացնում և տրամադրում է վկայականները վստահված անձերին:
- Վստահված անձ չեն կարող լինել՝
- Դատավորներ, դատախազներ, քննչական մարմինների որոշ պաշտոնյաներ,
- Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Քրեակատարողական ծառայության, Պրոբացիայի ծառայության, Փրկարար ծառայության ծառայողները,
- Զինծառայողներ, դիտորդներ, թեկնածուներ, ընտրական հանձնաժողովների անդամներ։
Վստահված անձի վկայականների ձևերն սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
- Վստահված անձի իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները (Հոդված 34)
Վստահված անձն իրավունք ունի՝
- Խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել հանձնաժողովի նիստերին և քվեարկության ընթացքում լինել քվեարկության սենյակում։
- Ծանոթանալ ԿԸՀ և տեղամասային հանձնաժողովների տնօրինության տակ գտնվող ընտրական փաստաթղթերին, կատարել քաղվածքներ և ստանալ պատճեններ այն փաստաթղթերից, որոնք չեն հրապարակվել ԿԸՀ կայքում։
- Ծանոթանալ տեղամասային հանձնաժողովի փաստաթղթերին՝ ներգրավված հանձնաժողովի անդամի ներկայությամբ (բացառությամբ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների) և իրականացնել քաղվածքներ, առանց միջամտելու քվեարկությանը կամ հանձնաժողովի աշխատանքներին։
- Բողոքարկել հանձնաժողովների որոշումները, գործողությունները կամ անգործությունը՝ օրենքով սահմանված կարգով։
- Վիճակագրական և վերահսկողական գործողություններ իրականացնել քվեաթերթիկների և դրոշմանիշերի հետ կապված՝ առանց միջամտելու հանձնաժողովի անդամների աշխատանքի ընթացքին։
- Ներկա գտնվել քվեարկության սենյակում, հետևել քվեարկության գործընթացին, առանց խաթարելու քվեարկությունը։
- Հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ ներկայացնել դիտարկումներ և առաջարկություններ։
- Իրականացնել օրենքով սահմանված այլ իրավունքներ։
Պարտականություններ և սահմանափակումներ
- Վստահված անձ չի կարող միջամտել հանձնաժողովի աշխատանքներին, ցուցումներ տալ անդամներին կամ խաթարել քվեարկությունը։
- Մի թեկնածուի կամ կուսակցության մեկ վստահված անձ կարող է ներկա լինել նիստերին և քվեարկության սենյակում (ԱԺ ընտրություններում՝ մինչև երկու վստահված անձ):
- Համամասնական ընտրակարգով ավագանու և ԱԺ ցուցակներում ընդգրկված թեկնածուները վստահված անձ չունեն:
- Վստահված անձերը պարտավոր են գրանցվել հանձնաժողովի գրանցամատյանում:
- Ոչ ոք իրավունք չունի վստահված անձին դուրս հանելու կամ մեկուսացնելու, բացառությամբ օրենքի խախտման, որը էապես խաթարում է հանձնաժողովի աշխատանքը կամ քվեարկության ընթացքը:
- Հանձնաժողովի նախագահը կարող է վստահված անձին հեռացնել միայն օրենքով սահմանված ձևով և քվեարկությամբ՝ անդամների ձայների առնվազն 2/3-ով:
- Լիազոր ներկայացուցիչների կարգավիճակը
- Ընտրություններին մասնակցող կուսակցությունները կամ թեկնածուն կարող են նշանակել մինչև 3 լիազոր ներկայացուցիչ ընտրական հանձնաժողովում:
- Լիազոր ներկայացուցիչ կարող են լինել միայն ընտրական իրավունք ունեցող անձինք:
- Նրանց տրվում է ԿԸՀ կողմից սահմանված վկայական։
- Լիազոր ներկայացուցչի իրավունքները՝
- Ծանոթանալ հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող փաստաթղթերին։
- Խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել հանձնաժողովի նիստերին։
- Նախընտրական քարոզչության նպատակով կնքել քաղաքացիաիրավական պայմանագրեր կուսակցության կամ թեկնածուի անունից:
- Լիազոր ներկայացուցչի լիազորությունները ցանկացած պահի կարող է դադարեցնել նրան նշանակողը։
- Լիազոր ներկայացուցչի լիազորությունները դադարում են՝
- Ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից 7 օր հետո,
- Դատարան բողոքարկման դեպքում՝ դատական ակտի հաջորդ օրը:
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։