Ովքե՞ր են քրեական վարույթի հանրային և մասնավոր մասնակիցները

Վարույթի հանրային մասնակիցները Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ վարույթի հանրային մասնակիցներն են՝ դատախազը, քննիչը, քննչական մարմնի ղեկավարը, հետաքննության մարմնի պետը, հետաքննիչը։ Ո՞վ է  դատախազը Դատախազը պետական պաշտոնատար անձ է, որն իր իրավասության սահմաններում քրեական վարույթի ընթացքում հարուցում է քրեական հետապնդում, հսկողություն է իրականացնում մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ, դատարանում պաշտպանում է մեղադրանքը, բողոքարկում է դատարանների … Read more

Սգո և հիշատակի օրերին գովազդի հեռարձակման ամբողջական արգելքը կվերացվի

Iravaban.net–ը e-draft.am՝ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում ուսումնասիրել է Էկոնոմիկայի նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծով առաջարկվում է սգո և հիշատակի օրերին գովազդի հեռարձակման ամբողջական արգելքը վերացնել՝ պահպանելով միայն այդ օրերին զվարճալի հաղորդումների և ոչ աշխատանքային հիշատակի օրերին գովազդի հեռարձակման արգելքը՝ որպես հանրային շահից բխող … Read more

2026 թվականի հոկտեմբերի 1-ից նախատեսվում է ուժի մեջ դնել անձը հաստատող փաստաթղթի մասին մեկ միասնական օրենք

Iravaban.net–ը e-draft.am՝ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում ուսումնասիրել է ՀՀ ներքին գործերի նախարարարության կողմից  հանրային քննարկման դրված «Անձը հաստատաող փաստաթղթի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը, ինչպես  նաև «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է ընդունել անձը հաստատող փաստաթղթի մասին մեկ միասնական օրենք, որով կկարգավորվեն ՀՀ տարածքում գտնվող տարբեր … Read more

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող դրամական աջակցությունը

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2001-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել 2020 թվականի դեկտեմբերի … Read more

Մինչև 2026թ. հունիս՝ աջակցության ծրագիրը անհայտ կորած զինծառայողների ընտանիքների համար կերկարաձգվի

Iravaban.net–ը e-draft.am՝ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում ուսումնասիրել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմերի 10-ի N 2001-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որով նախատեսվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2026թ. հունիս ամիսը ներառյալ։ Բացի այդ, նախագծով հանձնարարվում է ՀՀ աշխատանքի և … Read more

Հանրության գերակա շահ և սեփականության օտարում․ իրավական հիմքերը և կարգը

Սեփականության իրավունքը ՀՀ-ում սահմանադրորեն պաշտպանված իրավունք է։ Այնուամենայնիվ, բացառիկ դեպքերում օրենքը նախատեսում է սեփականության օտարման հնարավորություն՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով։ Նման օտարումն իրականացվում է միայն օրենքով սահմանված խիստ պայմանների և ընթացակարգերի պահպանմամբ։ Այս հարաբերությունները կարգավորվում են «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքով, որը սահմանում է հանրության գերակա շահ ճանաչելու, սեփականության … Read more

Առաջարկվում է ներդնել սուրհանդակային ծառայությունների մեխանիզմ՝ տեղաշարժման սահմանափակում ունեցող շահառուների համար

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի  N 284-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Նախագծով նախատեսվում է, որ նոր կարգավորումը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» … Read more

Նոտարական փաստաթղթերի ժամանակավոր պահպանության նոր կարգավորում՝ նոտարական արխիվի ստեղծման առաջարկ

Iravaban.net–ը e-draft.am՝ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում ուսումնասիրել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով առաջարկվում է նոտարական փաստաթղթերի ժամանակավոր պահպանության շրջանակներում ստեղծել նոտարական արխիվ, որը նպատակ է հետապնդում ապահովել արխիվային փաստաթղթերի պատշաճ պահպանությունը և հաշվառումը՝ մինչև պետական արխիվ մշտական պահպանության հանձնելը, բացառել արխիվային փաստաթղթերի տրամադրման հետ կապված դժվարությունները՝ դրանով իսկ ապահովելով քաղաքացիների որակյալ … Read more

Աշխատանքային փորձաշրջան․ տևողությունը և պայմանները

Աշխատանքային պայմանագրի կնքման ժամանակ կողմերի համաձայնությամբ կարող է սահմանվել փորձաշրջան: Այն կարող է սահմանվել գործատուի ցանկությամբ` նախատեսված աշխատանքին (պաշտոնին) աշխատողի համապատասխանությունը ստուգելու նպատակով, կամ աշխատանքի ընդունվողի ցանկությամբ` առաջարկվող աշխատանքին (պաշտոնին) իր համապատասխանությունը որոշելու համար: Փորձաշրջանի մասին պայմանները պետք է սահմանվեն աշխատանքային պայմանագրով: Փորձաշրջանի ընթացքում աշխատողն ունի բոլոր իրավունքները և կրում է բոլոր պարտականությունները, որոնք … Read more

Ո՞վ է փորձնակը, վարձատրվու՞մ է փորձնակությունը

ՀՀ Աշխատանքային օրենսգրքի համաձայն Փորձնակը կամ Աշխատանքային պրակտիկա անցնող անձը այն քաղաքացին է, որը նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթության մակարդակներով կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում սովորելու ընթացքում կամ ավարտելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, գործատուի կողմից ներգրավվում է աշխատանքում՝ որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ կամ պաշտոնի անվանմամբ աշխատանքային փորձառություն ձեռք բերելու նպատակով, որի դեպքում վարձատրության … Read more