ՀՀ Քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է, որ վնաս պատճառելը պետք է հատուցվի, եթե այն միտումնավոր է արված:
Սակայն ի՞նչ է անհրաժեշտ անել, եթե խանութում պատահաբար դիպել եք դարակին, որի վրա դրված իրերից ինչ-որ բան կոտրվել է։
«Այդպիսի դեպքերում խանութի ադմինիստրացիան պարտավոր է պահել անվտանգության կանոնները, քանզի գոյություն ունեն ապրանքի դասավորության հստակ ստանդարտներ, որոնք կարգավորվում են՝ ԳՕՍՏ 51773-2001-ով.
Խանութը մեղավոր է, եթե՝
- Դարակների վրա դրված մթերքներն անկայուն են։
- Դարակների միջև հեռավորությունը 1.4մ-ից քիչ է (մինչև 100 քմ մակերեսով խանութներում) կամ 1.6մ – 100-150քմ, 2 մ – 150-400քմ, քիչ է 2.5մ-ից (մինչև 400 քմ մակերեսով խանութներում)
- Հատակը սահուն էր։
- Անցումը փակված էր տուփերով կամ ապրանքի կույտերով։
- Ապրանքը կոտրվել է դրամարկղի ժապավենի վրայից ընկնելով։
Նշված չափանիշերից զատ պետք է դարակաշարերն ունենան հատուկ ելուստներ՝ ապրանքի անվտանգությունն ու ամությունը ապահովելու համար։
Երբ խանութում աշխատակիցները շարունակում են պարտավորեցնել վճարել գումարը, ապա հարկ է իմանալ, որ միայն դատարանը իրավունք ունի պարտավորեցնել ձեզ վճարել այս կամ այն ապրանքի համար:
Անձը պարտավոր է վճարել ապրանքի համար, եթե Ձեր մեղքը ապացուցվի դատարանում։