Կդադարեցվի Արթուր Միրզոյանին տրված տարկետումը

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am հարթակում հանրային քննարկման ներկայացված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակված նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 24-ի N 1055-Ա որոշման մեջ։ Նախագծով նախատեսվում է դադարեցնել կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումների համար Արթուր Մարտինի Միրզոյանին տրամադրված տարկետումը։

Ինչո՞վ է պայմանավորված

Պայմանավորված է Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունենալու համար Արթուր Մարտինի Միրզոյանի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից  տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի N 1055-Ա որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 3-րդ կետի 16-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչելով:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասը,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-N որոշմամբ հաստատված հավելվածի 14-րդ կետը, որով սահմանված է, որ «Տրված տարկետման ժամկետի ընթացքում ուսումնառությունը դադարեցվելու, ինչպես նաև սույն կարգի 13-րդ կետով նախատեսված փաստաթուղթը սահմանված ժամկետում չներկայացվելու դեպքերում Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմինը հոկտեմբերի 30-ից սկսած 15-օրյա ժամկետում այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության բնագավառի պետական լիազոր մարմնին` ներկայացնելով քաղաքացու տվյալները, որի հիման վրա մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության բնագավառի պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում քաղաքացուն տրված տարկետումը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, որի ընդունումից հետո քաղաքացին կորցնում է տարկետման իրավունքը և ենթակա է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի՝ օրենքով սահմանված կարգով»:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արթուր Մարտինի Միրզոյանը իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ դիմում է ներկայացրել՝ իրեն 2026 թվականի պարտադիր զինվորական ծառայության ամառային զորակոչի ընդգրկելու համար՝ վերջինս էլ լիազոր մարմնին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ տրված տարկետումը դադարեցնելու համար ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, հիմք ընդունելով վերը նշվածը հանգամանքը և առաջնորդվելով վերը նշված իրավական ակտերի կարգավորումներով, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի N 1055-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»  կառավարության որոշման նախագիծը:

Ի՞նչ արդյունք է ակնկալվում

Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի N 1055-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման ընդունմամբ  կդադարեցվի Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունենալու համար Արթուր Մարտինի Միրզոյանի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից  տրված տարկետումը:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի N 1055-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման ընդունմամբ  կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է Հայաստանի մինչև 2050թ. վերափոխման ռազմավարության 1-ին «Կիրթ և կարողունակ քաղաքացի» ունենալու մեգանպատակից և Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի 81-րդ կետի 8-րդ ենթակետի դ-ը պարբերությունից:

Leave a Comment