Հանքային ջուր, բուժիչ ցեխ և առողջարանային տարածքներ․ ո՞ր հողերն են համարվում առողջարարական

Ինչպես փոխանցում է  Iravaban.net–ը՝ հողը կարող է արժեքավոր լինել ոչ միայն իր գտնվելու վայրով կամ շուկայական գնով։ Օրենսդրությամբ առանձնացվում են նաև այն հողերը, որոնք ունեն առողջապահական և բուժական նշանակություն։ Խոսքը բնական բուժական պաշարներով, բարենպաստ կլիմայով կամ այլ բնական գործոններով օժտված տարածքների մասին է։ Ի՞նչ է առողջարարական նշանակության հողը ՀՀ Հողային օրենսգրքի 21-րդ հոդվածի համաձայն՝ … Read more

Ո՞ր աշխատանքային տարիներն են համարվում մասնագիտական ստաժ․ օրենքի 4 կարևոր տարբերակումները

Iravaban.net–ի փոխանցմամբ՝ աշխատանքային ստաժը շատերի համար պարզապես աշխատանքի անցնելուց մինչև աշխատանքից դուրս գալու տարիների հաշվարկն է։ Սակայն օրենքը տարբերակում է աշխատանքային ստաժի մի քանի տեսակներ, և աշխատած տարիների իրավական նշանակությունը կարող է տարբեր լինել՝ կախված նրանից, թե ինչ աշխատանք է կատարվել, ինչ մասնագիտությամբ, ինչ գործատուի մոտ և ինչ ընդմիջումներով։ Այսինքն՝ 10 տարի աշխատած լինելը … Read more

Պարգևավճարների նոր համակարգ․ ո՞ր պետական մարմինների աշխատակիցներն ավելի շատ կստանան

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հուլիսի 16-ի նիստում հաստատվել է նախագիծ, որով նախատեսվում է 2026 թվականի առաջին կիսամյակի կատարողականի գնահատման արդյունքների հիման վրա պետական մարմիններին հատկացնել շուրջ 5 միլիարդ դրամ (ավելի հստակ՝ 4 մլրդ 961 մլն դրամ)։ Բայց ինչի՞ համար է հատկացվելու այդ գումարը, ո՞վ է որոշելու՝ որ պետական մարմինն ինչքան գումար … Read more

Անձի ո՞ր տվյալները կլինեն նոր անձնագրում և նույնականացման քարտում. ո՞ր տվյալն է բացակայում անձնագրում

Անձը հաստատող փաստաթղթերի մասին նոր օրենքը հստակ սահմանում է, թե կոնկրետ ինչ տվյալներ են ամրագրվում քաղաքացու անձնագրում և ինչ տվյալներ՝ նույնականացման քարտում։ Երկու ցանկերը նույնը չեն, և մեկ տվյալ, որը մինչ այժմ առկա էր անձնագրում, նոր օրենքի ցանկում այլևս չկա։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, քաղաքացու անձնագրում և նույնականացման քարտում ամրագրվող տվյալները սահմանված են «Անձը … Read more

Ո՞վ, ի՞նչ տվյալներ և ինչի՞ հիման վրա է հավաքում․ պետությունը ստեղծում է տեղեկատվական համակարգերի միասնական գրանցամատյան

ՀՀ կառավարությունը 2026 թվականի հուլիսի 16-ի նիստում հաստատել է նախագիծ, որով պետական մարմինների կողմից ստեղծված և օգտագործվող տեղեկատվական համակարգերն ու տվյալների շտեմարանները կարող են ներառվել մեկ միասնական կառավարչական համակարգում։ Կառավարության քննարկմանը ներկայացված նախագծով առաջարկվում է ստեղծել պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգ և հաստատել դրա կիրառման կարգը։Ստորև Iravaban.net-ը ներկայացնում է հիմնական դրույթները՝ պարզ և հասկանալի լեզվով։ … Read more

Կառավարությունը փոխում է գործունեության միջոցառումների ծրագրի մշակման կարգը․ նախատեսվում են նոր պահանջներ և առավել խիստ մշտադիտարկում

Iravaban.net-ը ուսումնասիրել է Կառավարության հուլիսի 16-ի չզեկուցվող նախագիծը, որով որով առաջարկվում է փոխել կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի մշակման և մշտադիտարկման կարգը։ Նախագծով նախատեսվում է միջոցառումները խմբավորել ըստ կառավարության նպատակների, հստակեցնել արդյունքային ցուցանիշներն ու ֆինանսավորման աղբյուրները, ինչպես նաև սահմանել ընթացիկ աշխատանքները ծրագրում չներառելու պահանջ։ Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի կազմման, … Read more

Կառավարությունն առաջարկում է թվայնացումից հետո ոչնչացնել կենսաթոշակային և հաշմանդամության գործերի թղթային տարբերակները

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 397-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը։ Նախագծով առաջարկվում է փոխել կենսաթոշակային, պետական նպաստների և հաշմանդամության գնահատման գործընթացում ձևավորված թղթային գործերի պահպանման կարգը։ Մասնավորապես, նախատեսվում է, որ էլեկտրոնային տեղեկատվական համակարգերում … Read more

Շենգենյան վիզայի մերժման հիմնական պատճառները Հայաստանում

Վիզայի մերժման ամենատարածված պատճառը հայրենիքի հետ ամուր  կապերի ոչ բավարար հիմքեր ներկայացնելն է։ Հյուպատոսություններն  առանձնակի ուշադրություն են դարձնում զբաղվածության և եկամտի  կայունությանը, սեփականության/գույքի և ընտանեկան կապերի  առկայությանը։ Երկրորդ պատճառը ճամփորդության նպատակի մասին ոչ հստակ կամ  անարժանահավատ տեղեկություններ տրամադրելն է։ Անտրամաբանական երթուղիներ նշող, կասկածահարույց ամրագրումներ  կամ հրավերներ պարունակող դիմումները շատ հաճախ հանգեցնում են  մերժման՝ կասկածներ … Read more

Որտե՞ղ դիմել Շենգեն վիզա ստանալու համար

Ներկայումս Հայաստանում շենգենյան վիզա ուղղակիորեն տրամադրում է  տասը երկիր՝ Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Լեհաստանը, Լիտվան,  Հունաստանը, Չեխիան, Ռումինիան, Սլովակիան և Ֆրանսիան։ Այս երկրների հյուպատոսություններով Հայաստանում  Ֆրանսիան ներկայացնում է Իսլանդիան, Նորվեգիան և  Պորտուգալիան։ Գերմանիան ներկայացնում է Բելգիան, Լյուքսեմբուրգը և  Շվեդիան։ Իտալիան ներկայացնում է Ֆինլանդիան և Մալթան։ Լիտվան ներկայացնում է Դանիան, Էստոնիան,  Հունգարիան, Լատվիան և Նիդերլանդները։ Լեհաստանը … Read more

Փոփոխություններ՝ Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների կարգում

ՀՀ կառավարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման արդյունքներով տրամադրվող հավելավճարների կարգում՝ գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով։ Նախագծով «ոստիկանության զորքեր» ձևակերպումը կփոխարինվի «ոստիկանության գվարդիա»-ով, ինչպես նաև ուժը կկորցնեն այն պաշտոններին վերաբերող կարգավորումները, որոնք նոր կառուցվածքում այլևս նախատեսված չեն։ Iravaban.net-ը այս մասին տեղեկանում է Կառավարությունից։ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 … Read more