Պարգևավճարների նոր համակարգ․ ո՞ր պետական մարմինների աշխատակիցներն ավելի շատ կստանան

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հուլիսի 16-ի նիստում հաստատվել է նախագիծ, որով նախատեսվում է 2026 թվականի առաջին կիսամյակի կատարողականի գնահատման արդյունքների հիման վրա պետական մարմիններին հատկացնել շուրջ 5 միլիարդ դրամ (ավելի հստակ՝ 4 մլրդ 961 մլն դրամ)։

Բայց ինչի՞ համար է հատկացվելու այդ գումարը, ո՞վ է որոշելու՝ որ պետական մարմինն ինչքան գումար կստանա, և արդյո՞ք քաղաքացիները կկարողանան հասկանալ՝ ինչ արդյունքի համար է պետական աշխատակիցը խրախուսվել։

Ո՞ր պետական մարմինների աշխատակիցներն ավելի շատ կստանան պարգևավճար

  • ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն – 774 մլն 909 հազար 400 դրամ,
  • ՀՀ Ազգային ժողով – 697 մլն 739 հազար 700 դրամ,
  • ՀՀ վարչապետի աշխատակազմ – 688 մլն 105 հազար դրամ,
  • ՀՀ պաշտպանության նախարարություն – 294 մլն 483 հազար 100 դրամ,
  • ՀՀ արդարադատության նախարարություն – 298 մլն 545 հազար 400 դրամ,
  • ՀՀ ներքին գործերի նախարարություն – 266 մլն 635 հազար 300 դրամ,
  • ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն – 252 մլն 46 հազար 500 դրամ,
  • ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն – 204 մլն 364 հազար 500 դրամ,
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարություն – 216 մլն 681 հազար 300 դրամ,

Leave a Comment