150 միլիոն եվրո նոր աստղի համար․ Չելսին ցանկանում է աղմկահարույց տրանսֆեր կատարել

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Միջազգային հեղինակավոր պարբերականները, մասնավորապես՝ The Guardian-ը հայտնում են, որ ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»։

Ըստ աղբյուրների՝ «ազնվականները», որոնք այժմ զբաղված են նաև նոր գլխավոր մարզչի փնտրտուքով, մտադիր են աղմկահարույց տրանսֆեր իրականացնել։ Աղբյուրի տեղեկություններով՝ «Չելսին» պատրաստ է բրազիլացու համար առաջարկել ընդհանուր առմամբ 150 միլիոն եվրո, որից 125 միլիոնը՝ որպես երաշխավորված վճար, իսկ մնացած 25 միլիոնը՝ որպես հավելավճարներ (բոնուսներ)՝ կախված խաղացողի ելույթներից։

Լոնդոնյան ակումբի ղեկավարությունը կարծում է, որ Վինիսիուսի տեղափոխությունը ոչ միայն կուժեղացնի թիմի կազմը, այլև կդառնա ակումբի ամբիցիաների լուրջ հայտ։

Հիշեցնենք, որ Վինիսիուս Ժունիորը դեռևս համաձայնության չի եկել «Ռեալի» հետ գործող պայմանագրի ժամկետի երկարաձգման հարցում։ Նրա գործող պայմանագիրը «սերուցքայինների» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։

Leave a Comment