Իտալացի անվանի նախկին մարզիչ Ֆաբիո Կապելոն կարծիք է հայտնել, թե առաջիկա տարիներին այն ֆուտբոլիստը, որը կպայքարի Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի հետ «Ոսկե գնդակի» համար, Լամին Յամալն է։
«Ընդամենը 18 տարեկանում Լամին Յամալն արդեն դարձել է իր թիմի աստղը։ Նա ամեն խաղից խաղ ավելի լավն է դառնում։ Լամինը իսկապես անում է բաներ, որոնք շատ դժվար է անել։ Նա խաղադաշտում հիանալի տեսողություն ունի՝ ոչ միայն այն ժամանակ, երբ գնդակը իր մոտ է, այլ նաև երբ կատարում է կարևոր փոխանցումներ։ Նա ապագան է։ Մոտակա տարիներին նա Մբապեի հետ կպայքարի «Ոսկե գնդակի» համար», — Կապելոյի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Ընթացիկ մրցաշրջանում Յամալը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 21 պաշտոնական հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։