Չորեքշաբթի՝ հունվարի 7-ին, «Բարսելոնան» Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչում կմրցի Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ։
Կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, որոնք կմեկնեն Սաուդյան Արաբիա՝ Սուպերգավաթի խաղարկությանը մասնակցելու համար։
«Կապտանռնագույնների» հայտացուցակից դուրս են մնացել թիմի իսպանացի կիսապաշտպան Պաբլո Գավին և դանիացի պաշտպան Անդրեաս Քրիստենսենը, որոնք շարունակում են ապաքինվել վնասվածքներից։ Միևնույն ժամանակ հայտացուցակ է վերադարձել Ռոնալդ Արաուխոն, որը հոգեբանական խնդիրների պատճառով որոշ ժամանակ բացակայում էր։

«Բարսելոնա» – «Ատլետիկ Բիլբաո» հանդիպումը կկայանա հունվարի 7-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին։
Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունը հինգերորդ անգամ անընդմեջ կանցկացվի Սաուդյան Արաբիայում։