Բա ութ տարի ինչ էիր անում կամ հենց հիմա ինչ ես անում – Live News

Բերման են ենթարկվել Ուժեղ Հայաստանից բազմաթիվ անձինք և այդ անձինք զրկվել են պաշտպանության իրավունքից։ Փաստաբաններին առավոտից թույլ չեն տալիս մուտք գործել հակակոռուպցիոն կոմիտե և իրականացնել իրենց վստահորդների պաշտպանությունը։ Փաստաբանները չգիտեն նաև, թե ում՝ ուր են տարել, նրանց տեղեկություններ չեն հայտնում։ Երեկ Փաշինյանը խիստ դժգոհում էր արդարադատության ոլորտից, ասում էր «մեզ պետք է վիրահատական ճանապարհով լուծել այդ թվում արդարադատության հարցը» ու հաջորդ օրն իսկ սկսեցին վիրահատական միջամտությունը։ 

«Ես էլի եմ ասում՝ սերժսարգսյանա-ռոբերտքոչարյանա-արդարադատությունը հիմա ինքն իրեն վերարտադրում է: Պետք է այդ վերարտադրության մետաստազը կտրել ընդհանրապես և քաղցկեղը հեռացնել ուղիղ վիրահատական միջոցներով»։ Բա ութ տարի ինչ էիր անում կամ հենց հիմա ինչ ես անում։

Իրավախաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը

Leave a Comment