Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը
Եթե թոշակները 20 հազարով էլ բարձրացնենք, միևնույնն է՝ խնդիրները չեն պակասելու, ինչո՞ւ բարձրացնենք. այսօր ասել է վարչապետը։ Կարծես մարդկանց մասին չի խոսում, կարծես այդ մարդիկ գոյություն չունեն, չկան։
Հատկապես անտանելի էին կենցաղային էժանագին բացատրությունները։ Ուզում էր ասել՝ դուք ում եք պետք, վատ ապրում եք ու շարունակելու եք ավելի վատ ապրել, ձեզանից ինչ օգուտ։ Մի խոսքով՝ մի լավ նսեմացրեց, ստորացրեց թոշակառուներին 20 հազար դրամի օրինակով։ Ոչ միայն նսեմացնում ու ստորացնում է թոշակառուներին, այլև ծաղրի է ենթարկում։
Հիշո՞ւմ եք, նախորդ անգամ ասում էր՝ էդ ինչ տարիքում եք, որ թոշակի հույսին մնաք, գնացեք բիզնես սկսեք։ Թոշակառուների նկատմամբ ծաղր էր հենց 3 միլիոն դրամ պարգևավճարը պատգամավորներին։ Ինչո՞ւ 3 միլիոն․ «ինչա՞ նրանք մարդ չե՞ն», իրեն հատուկ ցինիզմով պատասխանեց Ալեն Սիմոնյանը։ Նույնիսկ 20 հազարի դեպքում թոշակառուները մարդ չեն։ Նույն մերժողականությամբ սովի մեջ գտնվող արցախցիներին էր ասում՝ գնացեք բադրիջան աճեցրեք։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: