Հայտնի են Լա լիգայից ՉԼ-ի բոլոր 5 մասնակիցները, ևս մեկ թիմ ուղևորվեց Սեգունդա
Լա լիգայում այսօր կայացան 2024/25 մրցաշրջանի նախավերջին տուրի հանդիպումները։ «Բարսելոնան» վաղաժամ ապահովել էր չեմպիոնությունը, իսկ «Ռեալը», «Ատլետիկոն» ու «Աթլետիկը» ապահովել էին Չեմպիոնների լիգայի ուղեգրերը հաջորդ մրցաշրջանի համար։ Այսօր վերջին ուղեգիրն ապահովեց նաև «Վիլյառեալը»։ Հիշեցնենք, որ Լա լիգան հաջորդ մրցաշրջանում 5 ներկայացուցիչ կունենա ՉԼ-ում։ «Բետիսն» իր տեղն ապահովել է Եվրոպա լիգայում, իսկ «Սելտան»՝ նվազագույնը Կոնֆերենցիաների լիգայում։ … Read more