🎥 Ռեալը հաղթեց Սևիլիային․ Կապառոսի թիմը հանդիպման գերակշիռ մասն անցկացրեց ոչ լիարժեք կազմով

Իսպանական Լա լիգայի նախավերջին՝ 37-րդ տուրի շրջանակում այսօր կայացավ «Սևիլիա»-«Ռեալ» հանդիպումը։ Այս տուրի բոլոր հանդիպումները կայացան միաժամանակ։

Սևիլիայում հաղթանակ տոնեց մադրիդյան թիմը՝ 2-0 հաշվով։ Իր 29-րդ գոլը Լա լիգայի այս մրցաշրջանում խփեց Կիլիան Մբապեն, աչքի ընկավ նաև Ջուդ Բելինգհեմը։

Նշենք, որ Խոակին Կապառոսի թիմը գրեթե ամբողջ հանդիպումն անցկացրեց ոչ լիարժեք կազմով․ նախ 12-րդ րոպեին հեռացվեց Բադեն, իսկ 48-րդ րոպեին՝ Ռոմերոն։ Վերջինս խաղադաշտ մտավ երկրորդ խաղակեսի սկզբում, բայց նրա խաղադաշտում մնալը չափազանց կարճ տևեց։ Հարձակվողը խաղադաշտում անցկացրեց մեկ րոպեից էլ պակաս և ուղիղ կարմիր քարտ ստացավ Չուամենիի նկատմամբ շատ կոպիտ խախտման համար։ Մրցավարը սկզբում դեղին քարտ ցույց տվեց նրան, սակայն տեսագրությունը (VAR) դիտելուց հետո փոխեց իր միտքը և նրան հեռացրեց խաղադաշտից։

Մրցաշարային աղյուսակը՝

Leave a Comment