Ես ցնցված էի, մենք նույնիսկ ընկերներ չենք․ Կասիլյասը պատմել է Մեսսիի հետ կապված դեպքի մասին

«Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը պատմել է «Բարսելոնայի» նախկին առաջատար Լիոնել Մեսսիի հետ իր շփման փորձի մասին։ «2019 թվականին ես սրտի նոպա ունեցա, և ինձ տեղափոխեցին հիվանդանոց։ Հաջորդ օրը ինձ զանգահարեցին անհայտ համարից։ Ես պատասխանեցի, և պարզվեց, որ դա Մեսսին էր։ Նա ասաց. «Բարև, Իկեր։ Ես քո համարը չունեի, վերցրի Պիկեից։ Հույս ունեմ, որ շուտով … Read more

Նա լավագույն հարձակվողն է, որի դեմ երբևէ խաղացել եմ․ Կասիլյաս — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը նշել է իր դեմ խաղացած լավագույն հարձակվողին։ «Ուեյն Ռունին խենթ գոլահար էր, Դիդիե Դրոգբան՝ ուժեղ հարձակվող։ Բայց ես հավանաբար կընտրեի Թիերի Անրիին»,- Կասիլյասի խոսքերն է մեջբերում GiveMeSport-ը։ Հիշեցնենք, որ Իկեր Կասիլյասը կարիերան ավարտել է 2020 թվականի օգոստոսի 4-ին՝ 39 տարեկանում։

Համաշխարհային ֆուտբոլի պատմության լավագույն դարպասապահները — Armsport.am

ԽՍՀՄ հավաքականի դարպասապահ Լև Յաշինը, ով հանդես է եկել Մոսկվայի «Դինամոյում», ճանաչվել է իր դիրքում լավագույնը համաշխարհային ֆուտբոլի ողջ պատմության ընթացքում։ Յաշինը Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) կողմից զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Երկրորդ տեղում է Ջանլուիջի Բուֆոնը (Իտալիայի ազգային հավաքական), երրորդում՝ Գերմանիայի ազգային հավաքականի ներկայացուցիչ Մանուել Նոյերը։ Լավագույն տասնյակում էին նաև՝ Իկեր Կասիլյասը … Read more