Հունիսի 2-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները

Հունիսի 2-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները կանխիկ գործարքների համար հետևյալն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 383 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 386.50 դրամը: ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեք է սահմանվել 381.47 դրամը, վաճառքի միջին փոխարժեք՝ 386.85 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 434 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 438 դրամը: Եվրոյի առքի միջինացված արժեք է սահմանվել 429.67 դրավմը, վաճառքի միջին փոխարժեք՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի … Read more

Չեմպիոնների լիգա 2024/2025․ Ովքեր էին լավագույնները — Armsport.am

2024/25 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի ավարտից հետո ՈւԵՖԱ-ն հրապարակել է մրցաշարի խորհրդանշական հավաքականը, ինչպես նաև ճանաչել լավագույն խաղացողներին և մրցաշրջանի լավագույն գոլը: Այս մրցաշրջանը պատմական դարձավ ՊՍԺ-ի համար, որը նվաճեց իր առաջին եվրոպական գավաթը՝ եզրափակiչում 5:0 հաշվով վստահորեն հաղթելով «Ինտերին»: Խորհրդանշական հավաքականի կազմը ՈւԵՖԱ-ի տեխնիկական հանձնաժողովի կողմից կազմված մրցաշրջանի խորհրդանշական թիմում գերակշռում են ՊՍԺ-ի խաղացողները՝ 11-ից … Read more

Պատվո միջանցքը եվրոպական ֆուտբոլում. ծագում, տարածում և վեճեր — Armsport.am

Եվրոպական ֆուտբոլում, հատկապես վաղ գարնանը, հաճախ կարելի է տեսնել յուրահատուկ արարողություն՝ պատվո միջանցք։ Երբ թիմը դառնում է չեմպիոն, հաջորդ խաղում մրցակիցը դիմավորում է նրան երկշարքով կանգնած՝ ծափահարություններով հարգանք հայտնելով։ Սակայն այս ժեստը բոլորի կողմից միանշանակ չի ընկալվում։ Պատմություն. Մեթ Բասբիի գաղափարն ու միջանցքը «Չելսիի» համար Պատվո միջանցքն առաջին անգամ կազմակերպվել է 1955 թվականին Անգլիայում։ «Մանչեսթեր … Read more

Երեք ռեկորդ՝ մեկ հանդիպմանը․ Դուեի ֆանտաստիկ նվաճումը — Armsport.am

ՊՍԺ-ի 19-ամյա ֆրանսիացի վինգեր Դեսիրե Դուեն, ով 2024/2025 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Ինտերի» դեմ հանդիպմանը (5-0) խփել է երկու գոլ և կատարել գոլային փոխանցում, գրանցել է եզակի նվաճում: Դուեն դարձել է պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը Չեմպիոնների լիգայի վճռորոշ հանդիպմանը մասնակցել է իր թիմի երեք գոլերին։ Բացի այդ, ֆրանսիացին Չեմպիոնների լիգայի եզրափակչում գոլ + գոլային … Read more

Իտալական մամուլը խստորեն քննադատել է Ինտերի կիսապաշտպաններին — Armsport.am

Իտալական մամուլը կոշտ քննադատության է ենթարկել Միլանի «Ինտերի» կիսապաշտպաններին՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Փարիզի ՊՍԺ-ից 0:5 հաշվով կրած պարտությունից հետո։ Corriere dello Sport-ը գրում է, որ Հենրիխ Մխիթարյանը, Հական Չալհանօղլուն և Նիկոլո Բարելան «կանգնած էին լուսարձակված եղջերուի պես»՝ ՊՍԺ-ի ճնշման դիմաց։ Փարիզյան թիմը լիովին տիրապետում էր խաղադաշտի կենտրոնին։ Ժոաո Նևեշը, Վիտինյան և Ֆաբիան Ռուիսը փայլում էին … Read more

Կփրկի՞ Դոն Կառլոն Բրազիլիային․ առաջիկա խաղը Էկվադորի հետ է — Armsport.am

Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականը, որը հինգ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն, պատմության մեջ առաջին անգամ կգլխավորվի արտասահմանցի մարզչի կողմից։ Կառլո Անչելոտին կդառնա թիմի գլխավոր մարզիչը՝ սկսած առաջիկա խաղից Էկվադորի դեմ։ Սա ոչ միայն ճգնաժամի ընդունում է, այլև քայլ դեպի վերակենդանացում։ Թեև բրազիլական լիգան Հարավային Ամերիկայի ամենահարուստն է, տեղական մարզչական դպրոցը երկար ժամանակ անկում է ապրում։ … Read more

Արթուր Միրանյանը լքում է Ունիվերսիտատեա Կլուժը — Armsport.am

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը պաշտոնապես խզել է պայմանագիրը ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժ» ակումբի հետ։ Ակումբը հունիսի 1-ին հայտարարել է, որ վեց խաղացողի, այդ թվում՝ Միրանյանի, պայմանագրերն ավարտվել են մայիսին և չեն երկարաձգվել։ Միրանյանը «Ունիվերսիտատեա Կլուժին» միացել էր 2024 թվականի սեպտեմբերին՝ տեղափոխվելով «Նոայից»։ Թիմի կազմում նա անցկացրել է 21 հանդիպում և խփել երեք գոլ Ռումինիայի … Read more

🎥 ՊՍԺ-ի հաղթանակը ՉԼ-ի եզրափակիչում ուղեկցվել է անկարգություններով և միջադեպերով

Փարիզի ՊՍԺ-ն պատմության մեջ առաջին անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը՝ 5:0 հաշվով հաղթելով «Ինտերին» Մյունխենում կայացած եզրափակիչում: Սակայն Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, մասնավորապես Փարիզում, տոնակատարությունները վերածվել են լայնածավալ անկարգությունների և ողբերգական միջադեպերի: Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ անկարգությունների հետևանքով զոհվել է երկու մարդ՝ 17-ամյա պատանի, որը մահացել է դանակի հարվածից, և 23-ամյա երիտասարդ՝ ավտոմեքենայի բախման … Read more

🎥 Արման Ծառուկյանը հաղթանակ է տարել ADXC 10 մրցաշարում — Armsport.am

UFC մարտիկ Արման Ծառուկյանը գրեփլինգի մենամարտ է անցկացրել Մոսկվայում կայացած ADXC 10 մրցաշարում։ Նրա մրցակիցը Bellator կազմակերպության նախկին չեմպիոն Պատրիկի Ֆրեյրեն էր։ Մենամարտն ավարտվել է Ծառուկյանի հաղթանակով՝ հինգերորդ ռաունդում խեղդող հնարքով։ Հանդիպումից հետո Ծառուկյանը հայտարարել է, որ շուտով նորություններ կլինեն UFC-ում իր հաջորդ մենամարտի մասին։ Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Ծառուկյանը պետք է մենամարտեր Իսլամ … Read more

Պաշտոնական․ Բրազիլիայի հավաքականի հարձակվողը տեղափոխվեց ՄՅՈՒ

«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց հարձակվող Մատեուշ Կունյայի հետ պայմանագիր կնքելու մասին: Բրազիլացի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Վուլվերհեմփթոնից»։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2030 թվականը: Մանկունիանցիները տրանսֆերի համար կվճարեն ավելի քան 74 միլիոն եվրո՝ բաշխված չորս կամ հինգ տարվա ընթացքում։ Անցյալ մրցաշրջանում Կունյան բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում՝ խփելով 17 գոլ … Read more