Պաշտոնական․ Բրազիլիայի հավաքականի հարձակվողը տեղափոխվեց ՄՅՈՒ

«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց հարձակվող Մատեուշ Կունյայի հետ պայմանագիր կնքելու մասին: Բրազիլացի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Վուլվերհեմփթոնից»։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2030 թվականը:

Մանկունիանցիները տրանսֆերի համար կվճարեն ավելի քան 74 միլիոն եվրո՝ բաշխված չորս կամ հինգ տարվա ընթացքում։

Անցյալ մրցաշրջանում Կունյան բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում՝ խփելով 17 գոլ և կատարելով վեց գոլային փոխանցում:

Leave a Comment