Պաշտոնական․ Բրազիլիայի հավաքականի հարձակվողը տեղափոխվեց ՄՅՈՒ
«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց հարձակվող Մատեուշ Կունյայի հետ պայմանագիր կնքելու մասին: Բրազիլացի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Վուլվերհեմփթոնից»։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2030 թվականը: Մանկունիանցիները տրանսֆերի համար կվճարեն ավելի քան 74 միլիոն եվրո՝ բաշխված չորս կամ հինգ տարվա ընթացքում։ Անցյալ մրցաշրջանում Կունյան բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում՝ խփելով 17 գոլ … Read more