ՀՀ-ում հունիսին ընտրություն է սպասվում, և տեսնում ենք, որ Փաշինյանը առաջատար է․ Ֆիդանն աջակցում է նրա կառուցողական դերակատարությանը

Հուսով ենք, որ «Զանգեզուրի միջանցքը» կյանքի կկոչվի այնպես, ինչպես ցանկանում է նաև Ադրբեջանը, քանի որ դա կարևոր է Միջին միջանցքի տեսանկյունից․ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Նա տեղեկացրել է, որ այս հարցով մոտ 2 ժամ տևած հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակցի՝ Ջեյհուն Բայրամովի հետ։ «Դա կարևոր է Նախիջևանի և Ադրբեջանի հիմնական տարածքի միավորման առումով։ … Read more

Սրբուհի Գալյանի 7 միլիոնի ազդեցությունը երեկվանից սկսած գնաճի վրա, ԹՐԻՓՓ-ը նոր պարգևավճարների առիթ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանն է։ Հարցազրույցը դիտեք տեսանյութում

«Այդ երկու իրադարձություններն իրար հետ կապ չունեն»․ Փաշինյանը՝ սիրիացի վարձկանների եւ հայ գերիների վերադարձի մասին

Այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, որ Բաքվից Հայաստան վերադարձած 4 գերիների դիմաց Թուրքիայի միջոցով Սիրիա են վերադարձվել Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի քաղաքացի վարձկան ահաբեկիչները, որոնք 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից կռվել են հայերի դեմ։ Հարցին, թե այս գործարքի արդյունքո՞ւմ է տեղի ունեցել հայ գերիների վերադարձը, եթե այդպես է, արդյոք սա անհամաչափ գործարք չէ, … Read more

Իրանի կոշտ զգուշացումը Նիկոլին և գերիների վերադարձի հետնաբեմը (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը անկախ վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցն է:   Հարցազրույցը դիտեք տեսանյութում

Իսկ մեր «հանրային-քաղաքական միտքը» հպարտ է, որ կես դար հետո արդեն «կարկանդակի» ամբողջ 49 տոկոսն է կծելու. «ՉԻ»

ԹՐԻՓՓ ծրագրի իրականացումը տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման հետ ուղիղ կապ չունի, դա պարզապես ծրագիր է, որը կարող է կյանքի կոչվել, եթե այդ խաղաղությունը հաստատվի։ Պարզ ասած՝ դա այն կարկանդակն է, որը տարածաշրջանի երկրները կստանան, եթե համաձայնվեն տևական խաղաղություն հաստատել։ Փաստաթղթում, ի դեպ, հենց այդպես էլ գրված է (սա թերևս քաղաքական իմաստով ամենակարևոր հատվածն է)․ «ԹՐԻՓՓ-ի … Read more

Սուտ 47. «Մենք ավանդապաշտ ընտանիքն ենք»

Սկիզբը՝ այստեղ: Նիկոլ Փաշինյանի ստերին այս անգամ գումարվում են իր զուգընկերուհու՝ Աննա Հակոբյանի ստերը։ Աննա Հակոբյանի ամենահնչեղ հայտարարություններից մեկը դարձավ այս արտահայտությունը․ «Մենք ամենաավանդապաշտ ընտանիքն ենք»։ Այս խոսքը պետք է վստահություն ներշնչեր, ցույց տար բարոյականություն, համեստություն, հայկական ընտանիքի արժեհամակարգին հավատարմություն։ Բայց հենց այս հայտարարությունն էլ ամենաարագը բախվեց իրականությանը։ Ավանդապաշտ ընտանիքը հանրային շոու չի դարձնում սեփական … Read more

ՀՀ-ում ցմահ ազատազրկված սիրիացի մարդասպանները Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիային

2026 թվականի հունվարի 14-ին, Հայաստանի Հանրապետությունում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, Թուրքիայի Հանրապետության միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին՝ իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը իրենց քաղաքացիության պետությունում շարունակելու նպատակով: Փոխանցումն իրականացվել է համապատասխան իրավասու մարմինների միջև համագործակցության և կիրառվող իրավական մեխանիզմների ներքո:

Հայաստանը Ադրբեջանի կողմից վարձված 2 սիրիացիներին, որոնք ցմահ ազատազրկման էին դատապարտված՝ փոխանցել է Սիրիային

2026 թվականի հունվարի 14-ին, Հայաստանի Հանրապետությունում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, Թուրքիայի Հանրապետության միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին՝ իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը իրենց քաղաքացիության պետությունում շարունակելու նպատակով: Փոխանցումն իրականացվել է համապատասխան իրավասու մարմինների միջև համագործակցության և կիրառվող իրավական մեխանիզմների ներքո: Համաձայն … Read more

Թուրք պատգամավորը և Իրանի դեսպանը քննարկել են Իրանում տիրող վիճակը

Թուրքիա-Իրան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ և Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության» պատգամավոր Քահյան Թուրքմենօղլուն հանդիպել է Անկարայում Իրանի դեսպան Մոհամմադ Հասան Հաբիբոլլահզադեի ու նրա գլխավորած պատվիրակության հետ։ Հանդիպմանը կողմերը քննարկել են Իրանում տիրող իրավիճակը։ Թուրքմենօղլուն նշել է, որ Թուրքիան և Իրանը երկու վաղեմի հարևաններ են, որոնք ունեն ընդհանուր սահման և այդ սահմանագիծը խորհրդանշում է … Read more

Հայ-թուրքական սահմանի «Ալիջան» անցակետն 90%-ով պատրաստ է․«Անադոլու»

Հայ-թուրքական սահմանի «Ալիջան» սահմանային անցակետում աշխատանքների 90 տոկոսն ավարտվել է․ տեղեկացրել է թուրքական «Անադոլու»գործակալությունը։ Իգդիրի Քարաքոյունլու բնակավայրում գտնվող «Ալիջան» և Հայաստանի Արմավիրի մարզի մոտ գտնվող Մարգարա սահմանային անցակետերում աշխատանքները շարունակվում են։ «Ալիջան» անցակետում մաքսային և այլ գործընթացների համար նախատեսված շինություններն են կառուցվում, իսկ Հայաստանից Թուրքիա եկող զբոսաշրջիկների համար գովազդային և տեղեկատվական վահանակներ են տեղադրվում»,-տեղեկացրել է … Read more