Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը. Իոաննիսյանը ներկայացրել է իր կողմից հեղինակած՝ համացանցի հասանելիության իրավունքին վերաբերող կարգավորումները

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Այս մասին հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից: «Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են՝ Գործադիր իշխանությանը վերաբերող կարգավորումները, Սահմանադրության ընդունման, փոփոխության և հանրաքվեի վերաբերյալ կարգավորումները։ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ներկայացրել է … Read more

Սրբուհի Գալյանը շեշտել է, որ ՍԴ իրավական դիրքորոշումների կատարումը քաղաքական նպատակահարմարության հարց չէ, այլ՝ սահմանադրական պարտավորություն

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ելույթ է ունեցել «Պետական իշխանության մարմինների և քաղհասարակության դերը Սահմանադրական դատարանի որոշումների կատարման հարցում» խորագրով միջոցառմանը։ Նախարարը նշել է, որ Սահմանադրական դատարանի (ՍԴ) իրավական դիրքորոշումները առանցքային նշանակություն ունեն ՀՀ իրավական համակարգում՝ հանդիսանալով Սահմանադրության պաշտոնական մեկնաբանություն և սահմանադրական նորմերի կիրառման պարտադիր ուղենիշ։ Ըստ նախարարի՝ ՍԴ դիրքորոշումները կարևոր դեր են խաղում իշխանությունների փոխզսպումների … Read more

Հայաստանը Ադրբեջանի կողմից վարձված 2 սիրիացիներին, որոնք ցմահ ազատազրկման էին դատապարտված՝ փոխանցել է Սիրիային

2026 թվականի հունվարի 14-ին, Հայաստանի Հանրապետությունում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, Թուրքիայի Հանրապետության միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին՝ իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը իրենց քաղաքացիության պետությունում շարունակելու նպատակով: Փոխանցումն իրականացվել է համապատասխան իրավասու մարմինների միջև համագործակցության և կիրառվող իրավական մեխանիզմների ներքո: Համաձայն … Read more