600-900 կգ ոսկի է ապօրինի արտահանվել Թուրքիա՝ Արաքս գետի վրայով, ռուս սահմանապահների օգնությամբ. shamshyan.com

Հունվար 05,2026 12:41 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 30-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժնից տեղեկություն է ստացվել, որ դեկտեմբերի 25-ին ստացված օպերատիվ տեղեկության համաձայն՝ 600-900 կգ․ (999․9 հարգի) ոսկի է ապօրինի արտահանվել Թուրքիայի Հանրապետություն՝ … Read more

Թուրքիան աջակցում է Վենեսուելային․ այս ավազակnւթյունը չպետք է անպատիժ մնա․ Էրդողանի խորհրդական

Թուրքիան աջակցում է Վենեսուելային, հայտարարել է Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Ջեմիլ Էրթեմը։ «Մենք աջակցում ենք Վենեսուելայի ժողովրդին և նախագահ Մադուրոյին։ Այս դաժանությունը չպետք է անպատիժ մնա», — գրել է նա: Նշենք, որ Վենեսուելայում պայթյուններ են հնչել։ Մադուրոն հրամանագիր է ստորագրել, որով արտակարգ դրություն է հայտարարվում Վենեսուելայի վրա հարձակման կապակցությամբ, հաղորդել է երկրի ԱԳՆ-ն։ «ԱՄՆ հարձակման նպատակը … Read more

«Աշխարհը որակազրկեց ռուս մարզիկներին, արգելեց նույնիսկ Դոստոևսկուն, բայց ընդունեց Նեթանյահուին». Էրդողանի որդին Գազայում տեղի ունեցողը ցեղասպանություն է որակում

Տասնյակ հազարավոր մարդիկ Ստամբուլում դուրս են եկել փողոց՝ դատապարտելու Գազայում տիրող հումանիտար ճգնաժամն ու բռնությունը։ Երթերը սկսվել են մի քանի պատմական մզկիթներից, այդ թվում՝ Սուրբ Սոֆիայի տաճարից։ Այժմ Գալաթա կամրջի մոտ համախմբված ցուցարարները, որոնց թվում կան տարբեր քաղաքական հայացքներ ունեցող անձինք, նոր տարվա առաջին օրը իրենց աջակցությունն են հայտնել պաղեստինցի ժողովրդին։ Բողոքի մասնակիցները պահանջում են … Read more

Որքան են վճարել Ադրբեջանը և Թուրքիան ՀՀ օդային տարածքն օգտագործելու համար

Ադրբեջանական ավիաընկերությունները մոտ 400 հազար եվրո են վճարել Հայաստանին՝ 2025 թվականին երկրի օդային տարածքն օգտագործելու համար։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քաղավիացիայի կոմիտեից։ Նրանք 396 282 եվրո են փոխանցել «Հայաէրոնավիգացիա» ընկերությանը՝ 2025 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի օդային տարածքում աերոնավիգացիոն ծառայությունների դիմաց։ Եվս մոտ 3,4 մլն եվրո Հայաստանին … Read more

«Սպասում ենք, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցով զարգացում կլինի, բայց այդ հարցը կապված է Ալիեւի դիրքորոշումների հետ»․ Բագրատ էստուկյան

Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականի հայալեզու էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե հնարավո՞ր է առաջիկայում հայ-թուրքական սահմանի բացում, ի՞նչ տեղեկություններ կան այս օրերին Թուրքիայում։ Թուրքական մամուլը գրել էր, թե Թուրքիայի և Հայաստանի միջև ընթացող կարգավորման գործընթացի շրջանակում արագացել են սահմանային անցակետերի բացման ուղղությամբ աշխատանքները։ Այդ համատեքստում երկու երկրների միջև կարևոր … Read more