Քաղաքական ուժերի նախընտրական քայլերը՝ իրավապահների «խոշորացույցի» տակ

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին իրավապահ համակարգը մեծացրել է ուշադրությունը ընտրական հանցագործությունների նկատմամբ։ Հակակոռուպցիոն ու Քննչական կոմիտեներն արդեն մի քանի հաղորդագրություններ են տարածել, որոնցում  ընտրական գործընթացին առնչվող տարբեր բացահայտումներ կան։ Վարչապետը կարծում է, որ դրանցով «ընտրակաշառքի ցանց» է ուրվագծում, պաշտպանական կողմը հակադարձում է՝  նախընտրական աշխատանքն ընտրական հանցագործությունների վերածելու փորձ է արվում։ «Մեր ձևով ազգային արժեքների պահպանության» ՀԿ-ի Դիլիջանի … Read more

Սամվել Կարապետյանը դեռ բանակցում է, Սերժ Սարգսյանը չի մասնակցում, Ծառուկյանը բլոտ է խաղում

Բանակցությունները «Ուժեղ Հայաստանը» շարունակում է «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքն առաջիկայում կարող է ընդլայնվել, և բանակցություններն այդ ուղղությամբ դեռ շարունակվում են: Միլիարդատեր գործարարի առաջնորդած «Ուժեղ Հայաստանը» տարբեր ուժերի հետ երկար բանակցություններից հետո օրերս դաշինք կնքեց հանրությանն անհայտ 2 ուժի հետ: Մեկը վերջերս ստեղծված «Նոր դարաշրջանն» է, որի ղեկավարը փաստաբան է, մյուսը՝ դեռևս 2000-ականներից գործող … Read more

«Արևմտամետների բևեռը փլուզվում է»․ Արամ Սարգսյանի դաշնակից Հարություն Մկրտչյանը հեռացել է թիմից

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի արևմտամետ դաշնակիցը՝ Հարություն Մկրտչյանը հեռացել է թիմից: Նա կասկածում է, որ «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը հավատարիմ է արևմտյան գծին։ «Կներեք, արդեն բանական մարդու մտքում չի տեղավորվում, ինչպես կարող է լիբերալ քաղաքական ուժը «Բարգավաճ Հայաստանի» նախկին անդամի հետ, ընդգծում եմ, 2018 թվականից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամի հետ որևէ ճանապարհ անցնելու տարբերակ … Read more

Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. ինչ են ասում Փաշինյանն ու Քոչարյանը

«Մենք նախորդող շրջանում երբեք չենք ունեցել խաղաղություն». Փաշինյան Խորհրդարանական ընտրություններից հետո պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. վարչապետն ու ընդդիմադիրները պաշտոնական քարոզարշավից մոտ մեկ ամիս առաջ այս հարցի շուրջ բանավեճն է՛լ ավելի են սրում: Նիկոլ Փաշինյանն այսօր մի տեսանյութ հրապարակեց, որտեղ հակադարձեց իր ընդդիմախոսների այն պնդումներին, որ պատերազմներ եղել են հենց իր իշխանության օրոք, իսկ դրան նախորդած շրջանը … Read more

Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը» վաղը դաշինք կկազմի՝ հուշագիր ստորագրելով քաղաքական 2 ուժի հետ

Միլիարդատեր Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը վաղը քաղաքական 2 ուժի հետ հուշագիր կստորագրի՝ հայտարարելով «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի ստեղծման մասին: «Ազատության» տեղեկություններով՝ քաղաքական այդ 2 ուժերի մեջ չեն ոչ առաջին նախագահ Լևոն Տեր -Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսը և ոչ էլ Էդմոն Մարուքյանի ղեկավարած «Լուսավոր Հայաստանը»: «Ուժեղ Հայաստանը» որոշել է դաշինք կազմել այնպիսի … Read more

Ուրախ ուիքենդ՝ Երևանում. քարոզարշավից 40 օր առաջ վարչապետի թեկնածուները փորձում են սրտեր շահել

Քաղաքական ուժերն այսօր՝ քարոզարշավի մեկնարկից շուրջ 1.5 ամիս առաջ, հանդիպումներ են անցկացրել քաղաքացիների հետ: Մանրամասն՝ տեսանյութում.

«Ուժեղ Հայաստանը» ընտրություններին կմասնակցի դաշինքով

Գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին դաշինքով մասնակցելու մասին: Քաղաքական ուժը, սակայն, փակագծեր չի բացում, թե մասնավորապես որ ուժերի հետ են դաշինք կազմելու, կան արդյոք ընթացիկ բանակցություներ: Կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը սոցցանցում հայտնել է՝ «Ուժեղ Հայաստանը» «դռները բացում է բոլոր նոր ուժերի առջև, որոնք ցանկանում են միավորվել և փոխել Հայաստանի … Read more

Քոչարյանի պաշտոնավարումն էլ էր կոշտ, ինչպես Փաշինյանինը. իրավապաշտպան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընտրվելու դեպքում խոստանում է համաներում հայտարարել: Նա այս մասին խոսելիս շեշտել է՝ «այն գործերը, որ քաղաքական բաղադրիչ ունեն»: Ո՞ր գործերը նկատի ունեն, որո՞նք են համարում քաղաքական՝ վարչապետի պաշտոնին հավակնող ընդդիմադիր առաջնորդը փակագծեր չի բացել: «Մեծ համաներումը մեր ծրագրային դրույթն է, բայց համաներումը քիչ է, պետք է հասկանանք պատճառը՝ ո՞նց եղավ, … Read more

Քննարկումներ պարգևատրումների շուրջ․ ՔՊ-ն չի բացահայտում, ընդդիմությունից թիվ են հրապարակում

Մինչ իշխանական «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները չեն բացահայտում՝ ինչքա՞ն պարգևատրումներ են ստացել նախօրեին, ընդդիմադիր «Պատիվ ունեմ»-ից Թագուհի Թովմասյանը կոնկրետ թիվ է հնչեցնում՝ մոտ 680 հազար դրամ: Ընտրություններից առաջ Կառավարությունը պաշտոնյաներին ու պետական աշխատողներին 4.6 միլիարդ դրամից կամ 12 միլիոն դոլարից ավելի պարգևատրումներ որոշեց բաժանել՝ նախորդ տարվա երկրորդ կեսի աշխատանքի համար: 3.6 միլիարդ էլ Ամանորի նախօրեին էին … Read more

«Եթե ժողովուրդը որոշի, որ ղարաբաղյան շարժումը շարունակվում է, դա նշանակում է պատերազմ». Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանին հերթական անգամ պնդեց՝ ընտրություններում իր հիմնական մրցակիցները հանդես են գալիս խաղաղությունը վերաբանակցելու դիրքերից, ինչը նշանակում է բացել պատերազմի դուռը: «Այս ընտրությանը ժողովուրդը պետք է ասի՝ ղարաբաղյան շարժումը շարունակվում է, թե չի շարունակվում», – նշեց Փաշինյանը: Փաշինյանը, սակայն, այսօր կոնկրետացրեց, նշելով, որ հունիսի 7- ին հայ ժողովուրդը պետք է … Read more