«Հայաստան» դաշինքի խոստումները՝ գույքահարկի նվազեցումից մինչև սոցիալական արդարություն

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դաշինքը խոստանում է սոցիալական արդարություն, բարեկեցություն, եթե վստահության քվե ստանան ու իշխանության գան։ Խոստանում են բարելավել բոլորի կյանքը, գնաճին համարժեք բարձրացնել աշխատավարձն ու թոշակը, ստեղծել անթերի առողջապահական համակարգ, տարեկան մինչև 45000 աշխատատեղ են խոստանում։ Այս հավակնոտ ծրագիրն այն պայմաններում, երբ Հայաստանի պետական պարտքը գերազանցում է 14 միլիարդ դոլարը. «Պետական պարտքը…. … Read more

Փաշինյանը վախենում է՝ Կարապետյանը «միլարդատերից բոմժ կարող է դառնալ»

Որքան մոտենում են հունիսի 7-ի ընտրությունները, այնքան Փաշինյան-Կարապետյան հեռակա բանավեճն ավելի է սրվում՝ համեմվելով վիրավորական խոսքերով ու զգուշացումներով: «Ցիլոյով մա՛րդ, մի՛ վախեցիր Կարապետյանից: Ինքը քեզ վատ բան չի անելու, ինքը դուրս գա, մի երկու բան ունի քեզ ասելու», – վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանից չվախենալու կոչ է արել կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ … Read more

Հունիսի 7-ի ԱԺ ընտրություններին ովքեր ունեն քվեարկելու իրավունք

Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին կարող են մասնակցել 18 տարին լրացած և ընտրողների ցուցակում ընդգրկված ՀՀ քաղաքացիները։ Քվեարկելու իրավունք չունե՛ն միայն Հայաստանի այն քաղաքացիները, որոնք դատարանի վճռով ճանաչվել են անգործունակ, և նրանք, որոնք ծանր կամ առանձնակի ծանր հանցագործությունների համար դատարանի ուժի մեջ մտած վճռով պատիժ են կրում: Միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանը հիշեցնում է՝ … Read more

Սամվել Կարապետյանի թիմը միջազգային կառույցներից ակնկալում է «կտրուկ արձագանք»՝ ՔՊ «ապօրինության» շուրջ

«Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքն «աննախադեպ ապօրինություն» է որակում ընտրություններից 2 ամիս առաջ ընտրական օրենսգիրքը փոխելու և դաշինքի անվանումից Սամվել Կարապետյանի անունը հանելու իշխող ՔՊ-ի նախաձեռնությունը: «Սա պրիմիտիվ վախի դրսևորում է»,- ասում է դաշինիքի» անդամ Արամ Վարդևանյանը։ Ուղիղ 7 օր առաջ միլիարդատեր գործարարի թիմը հայտարարեց 2 ուժերի հետ դաշինք կազմելու մասին՝ «Ուժեղ Հայաստան Սամվել … Read more

Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

66 կողմ, 16 դեմ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ հրատապ նիստին քննարկված Ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագիծը։ Փոփոխությամբ սահմանվում է, որ կուսակցությունների, դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անուններ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ կամ դրանց հոլովաձևեր։ Դաշինքի անունը չի կարող պարունակել նաև վիրավորական կամ … Read more

Փորձում են արգելել Սամվել Կարապետյանի անունի կիրառումը. «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարում է՝ Ընտրական օրենսգրքում իշխանական խմբակցության առաջարկած փոփոխությունները իրենց քաղաքական ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանի դեմ են: «Հերթական անգամ ընդամենը մեկ օր առաջ նախագիծ են բերում, որոնցում տեխնիկական փոփոխություն են անում, որոնցից առանցքայինն այն է, որ թույլ չեն տալիս դաշինքներին կոնկրետ մարդու անվանում կիրառել: Այս կարգավորումը բացահայտ կերպով մեր քաղաքական ուժին է ուղղված, … Read more

ԱԺ-ն քննարկում է Ընտրական օրենսգրքում փոփոխությունները. ընդդիմությունը քննադատում է

Ազգային ժողովում քննարկվում է Ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու հարցը: Ըստ հիմնական զեկուցող Արուսյակ Ջուլհակյանի՝ փոփոխությունները միտված են քվեարկության նկատմամբ վերահսկողություն նախատեսող արգեքի համար գործիքի լավարկմանը: Փոփոխությամբ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներն առաջարկում են սահմանել, որ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անուններ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ կամ … Read more

«Մի անգամ ասել եմ, ընկել կրակը». կասկածամիտ են ու լուռ սահմանամերձ շրջաններում ընտրությունների մասին

Ադրբեջանի հետ անմիջական սահման ունեցող Տավուշում նախընտրում են լռել ընտրությունների մասին: Դժվար է կռահել՝ վախենո՞ւմ են, թե՞ անտարբեր են, բայց Դիլիջանի փողոցներում շատերը նույնիսկ հարցը մինչև վերջ չլսած, հեռանում են՝ կարճ կապելով, թե խոսելու ոչինչ չունեն։ Մանրամասները՝ տեսանյութում Առնչվող թեմաներ

Սամվել Կարապետյանը մերժել է ՀԱԿ-ի հետ դաշինքը. ընդդիմադիր որոշ ուժեր հայտարարել են Կարապետյանին աջակցելու մասին

Միլիարդատեր Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի հետ դաշինք կազմելու Հայ ազգային կոնգրեսի ջանքերը ձախողվել են, հետևաբար այսօր որոշում են կայացրել ընտրություններին մասնակցել առանձին: «Հայ Ազգային Կոնգրեսը բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրեց Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստանի» հետ գալիք ընտրություններում ազգակործան ռեժիմի դեմ մեծ դաշինք ստեղծելու նպատակով: Դրսևորել ենք առավելագույն ճկունություն, դաշինքի ստեղծման համար որևէ նախապայման չդնելով: Մեզանից … Read more

ՀԱԿ–ը կմասնակցի ընտրություններին առանձին` պատրաստ լինելով ընդդիմադիր ուժերի հետ համագործակցության

Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի առանձին: «Հայ ազգային կոնգրեսը բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրեց Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստանի» հետ գալիք ընտրություններում ազգակործան ռեժիմի դեմ մեծ դաշինք ստեղծելու նպատակով: Դրսևորել ենք առավելագույն ճկունություն՝ դաշինքի ստեղծման համար որեևէ նախապայման չդնելով: Մեզանից անկախ պատճառներով այդ դաշինքը չկայացավ: Հայ ազգային կոնգրեսը, … Read more