«Պետք է նոր դեմքեր լինեն». Ծառուկյանը կոալիցիա չի կազմի Քոչարյանի հետ, Կարապետյանի դեպքում՝ «կքննարկեն»

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է՝ իշխանության հետ հետընտրական կոալիցիա չի կազմի, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ՝ նույնպես, եթե անգամ դա լինի Նիկոլ Փաշինյանին հեռացնելու միակ տարբերակը: Սամվել Կարապետյանի դեպքում՝ քննարկման թեմա տեսնում է: «Եթե Քոչարյանը պետք է լինի վարչապետ, ոչ», – ասաց Ծառուկյանը: «Ազատության» հարցին՝ իսկ եթե Սամվել Կարապետյանը լինի՞. ԲՀԿ … Read more

«Միասնության թեւերն» ու ՀայաՔվե»-ն դադարեցրել են համագործակցությունը

«Միասնության թեւեր» նախաձեռնության եւ «ՀայաՔվե» միավորման համագործակցության դադարեցման մասին հայտարարության մեջ նշված է, որ անցած ժամանակաշրջանում կատարվել է մեծ ծավալի աշխատանք՝ քաղաքական միասնական ծրագիր մշակելու եւ քաղաքական նոր բեւեռ ձեւավորելու նպատակով։ «Միեւնույն ժամանակ, մի շարք առանցքային ծրագրային հարցերում մեզ դեռեւս չի հաջողվել միասնական դիրքորոշում ձեւավորել, ուստի մենք որոշում ենք կայացրել ներկա փուլում այս ձեւաչափով ավարտելու … Read more

Հրապարակվել են ԲՀԿ ընտրական ցուցակի առաջին երեք տասնյակ թեկնածուների անունները

Քիչ առաջ ավարտվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հերթական համագումարը, որի ընթացքում Գագիկ Ծառուկյանը միաձայն վերընտրվեց կուսակցության նախագահի պաշտոնում: Համագումարը նաև հաստատեց առաջիկա խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ ընտրական ցուցակի առաջին երեք տասնյակ թեկնածուներին:  1. Ծառուկյան Գագիկ 2. Թևանյան Անդրանիկ 3. Սարգսյան Լուիզա 4. Այվազյան Արա 5. Մանուկյան Արմեն  6. Բաբայան Մետաքսյա 7. Գրիգորյան Մարտուն 8. Սուրենյանց Սուրեն 9. … Read more

Ծառուկյանը չի աջակցի Քոչարյանին ու Փաշինյանին, Կարապետյանի դեպքում «կքննարկի»

ԲՀԿ ընտրական ցուցակը կգլխավորի Գագիկ Ծառուկյանը, հայտարարեց ինքը՝ Ծառուկյանը և պնդեց «ոչ մի պաշտոնի հակում չունեմ»: «Իմ ժողովրդի ցանկությունը, որ ես լսում եմ ամեն օր, գնում եմ, հավաքել եմ մարդկանց, այն մարդկանց, որ տարբեր ոլորտների լավ ներկայացուցիչներն են, արդյունավետ աշխատողներն են, ձեռագիր ունեն, նույն մարդիկ են ասում՝ մեզ պաշտոն պետք չի, կարևորը պաշտոնը չի, կարևորը … Read more

«Հայաստան» դաշինքը կգլխավորի Ռոբերտ Քոչարյանը, իսկ «Ուժեղ Հայաստանը»՝ Նարեկ Կարապետյանը

Ըստ հարցումների, հունիսի 7-ի ընտրություններում ընդդիմադիրներից առաջատար համարվող Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի ուժերը այսօր հրապարակեցին ընտրական ցուցակների առաջին երեք տասնյակի անունները: «Տաշիր գրուպի» սեփականատեր, այժմ տնային կալանքի տակ գտնվող միլիարդատեր Սամվել Կարապետյանի ուժը 36 թեկնածուի անուն է բացահայտել: Ցուցակը կգլխավորի նրա եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, երկրորդ տեղում Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ցուցակով 2021-ի ընտրություններում … Read more

ԲՀԿ-ի առաջին համարը Գագիկ Ծառուկյանն է, վարչապետի թեկնածուն դեռ հայտնի չէ․ Սուրեն Սուրենյանց

ԲՀԿ-ի առաջին համարը լինելու է Գագիկ Ծառուկյանը, հայտարարել է Առաջարկ Հայաստանին միացած «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ «Կա ուժ, որի հետ բացառում ենք համագործակցությունը, դա ՔՊ-ն է և իր արբանյակները»,-նշել է նա։ Սուրենյանցը ընդգծել է՝ ընտրություններին գնում են հաղթելու։

Մայր Աթոռը դատապարտել է ՔՊ նախընտրական ծրագրում եկեղեցուն նվիրված դրույթները

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը, նշված է Մայր Աթոռի այսօր տարածած հայտարարության մեջ։ Սուրբ Էջմիածինը պնդում է, որ դա «սահմանադրական կարգի, Եկեղեցու ինքնակառավարման իրավունքի, ինչպես նաև խղճի ու կրոնի ազատության միջազգային հիմնարար սկզբունքների բացահայտ ոտնահարում է»։ «Եկեղեցու դեմ ակնհայտ ապօրինի … Read more

«Ուժեղ Հայաստանի» նախընտրական ցուցակը կգլխավորի Նարեկ Կարապետյանը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը կգլխավորի քաղաքական ուժի խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը: Կուսակցության նախընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների ցանկը հաստատվել է ապրիլի 8-ին կայացած համագումարին: Հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին դաշինքով մասնակցող քաղաքական ուժի ցուցակում երկրորդ համարը փաստաբան, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արամ Վարդևանյանն է, երրորդը՝ սահմանադրագետ Գոհար Մելոյանը, չորրորդ հորիզոնականում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» … Read more

«Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորելու է Ռոբերտ Քոչարյանը

«Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակն Ազգային ժողովի ընտրություններին կգլխավորի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Դաշնակցության Գերագույն ժողովի նիստում և «Առաջ» կուսակցության համագումարում հաստատվել է կուսակցությունների դաշինքի նախընտրական ցանկի առաջին երեք տասնյակը: Ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնում է «Հայաստան« խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, ապա պատգամավոր Աննա Գրիգորյանը: Առաջին հնգյակում են նաև «Առաջ» կուսակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը և պատգամավոր Արթուր … Read more

Հաստատվել է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցանկի առաջին երեք տասնյակը

ՀՅԴ 29-րդ արտահերթ Գերագույն ժողովի եզրափակիչ նիստում և «Առաջ» կուսակցության համագումարում հաստատվել է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցանկի առաջին երեք տասնյակը: Պատգամավորի թեկնածուների անունների հաջորդականությունը հետևյալն է՝ 1.     Ռոբերտ Քոչարյան 2.     Իշխան Սաղաթելյան 3.     Աննա Գրիգորյան 4.     Սևակ Խաչատրյան 5.     Արթուր Խաչատրյան 6.     Քրիստինե Վարդանյան 7.     Աղվան Վարդանյան 8.     Գեղամ Մանուկյան 9.     Ագնեսա Խամոյան 10. Լևոն Քոչարյան 11. Արթուր Սարգսյան 12. Լիլիթ Գալստյան 13. Մեսրոպ Մանուկյան 14. Գառնիկ Դանիելյան … Read more