
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարում է՝ Ընտրական օրենսգրքում իշխանական խմբակցության առաջարկած փոփոխությունները իրենց քաղաքական ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանի դեմ են:
«Հերթական անգամ ընդամենը մեկ օր առաջ նախագիծ են բերում, որոնցում տեխնիկական փոփոխություն են անում, որոնցից առանցքայինն այն է, որ թույլ չեն տալիս դաշինքներին կոնկրետ մարդու անվանում կիրառել:
Այս կարգավորումը բացահայտ կերպով մեր քաղաքական ուժին է ուղղված, փորձում են արգելել Սամվել Կարապետյանի անունի կիրառումն այս անվանման մեջ», – այսօր ճեպազրույցում ասաց «Ուժեղ Հայաստանի» անդամ Գոհար Մելոյանը:
Լրացվում է