«Որ պահին ժողովուրդը որոշի, որ ես պետք է հեռանամ, նույն պահին կհեռանամ՝ սուսուփուս». Փաշինյան

Քարոզարշավի 16 -րդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իշխող թիմը Երևանի Ավան վարչական շրջանում են: Վարչապետը կրկին խոսել է խաղաղությունը վերաբանակցելու վերաբերյալ իր մրցակիցների հայտարարությունների մասին: Հիմնական ընդդիմադիրները հայտարարում են, որ թեև չեն հրաժարվի Փաշինյանի ստորագրած փաստաթղթերից, բայց կփորձեն վերաբանակցել, իսկ խաղաղության համար էլ երաշխավորներ գտնել: «Խաղաղությունը վերաբանակցելու քայլը միանշանակ և աներկբա բերելու է էսկալացիայի … Read more

Ընտրական տրամադրությունները՝ խորհրդարանական ընտրություններից առաջ․ IRI-ը հարցման նոր արդյունքներ է հրապարակել

Միջազգային հանրապետական ինստիտուտը՝ IRI-ն, հրապարակել է մայիսի սկզբին անցկացրած հարցման արդյունքները, որոնք ներկայացնում են հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ ձևավորված քաղաքական տրամադրությունները և հանրային ընկալումները։ Կառույցը հարցում էր իրականացրել նաև փետրվարին։ Ուշագրավ է, որ պատասխանների մի մասը էականորեն փոփոխվել է։ Հարցման արդյունքները  ցույց են տալիս ոչ միայն քաղաքական ուժերի նկատմամբ վստահության, այլև երկրի զարգացման ուղղության և … Read more

Ձերբակալություններ Գյումրիում, իրավապահները ձայնագրություն են հրապարակել

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է՝ տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «մի խումբ անդամներ, ԱԺ ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը, բարեգործության անվան տակ, ընտրող հանդիսացող Գյումրի քաղաքի բնակչի տան վերանորոգման համար անհատույց տվել են շինարարական նյութեր»: Կոմիտեն նաև հրապարակել է ձայնագրություն: Հաղորդվում է, որ դեպքի առթիվ նախաձեռնվել … Read more

Միրզոյանն ու Սիմոնյանն արձագանքում են ռուսական կողմից հնչող հայտարարություններին

«Մենք բազմաթիվ թելերով կապված ենք, գործընկերություն ունենք, համագործակցություն կա, պետք է այնպես անենք, աշխատենք, որ ամեն ինչ դրական հունով ուղղորդվի»,- այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրոզայնը՝ արձագանքելով ռուսական կողմից վերջին շրջանում հնչող կոշտ հայտարարություններին: «Եթե խնդիրներ են լինում, կաշխատենք գործընկերային, առողջ, կառուցողական քննարկման մթնոլորտում հարցերին լուծումներ տալ: Մենք աշխատում ենք մեր … Read more

ԿԸՀ-ն Անդրանիկ Թևանյանին զրկեց անձեռնմխելիությունից

9 ժամ տևած դռնփակ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարեց դատախազության միջնորդությունն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանին զրկեց անձեռնմխելիությունից։ Սա նշանակում է, որ իրավապահները կարող են քրեական հետապնդում սկսել պատգամավորի թեկնածուի նկատմամբ։ Դատախազության փոխանցմամբ՝ ԿԸՀ-ն բավարարել է Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները: Երկու օր առաջ հանրահավաքի ամբիոնից վարչապետ … Read more

Մշակույթի տան մի խումբ սաների, ըստ «Ականատես»-ի, օրենքների խախտմամբ են ներգրավել ՔՊ-ի քարոզչական միջոցառմանը

Մշակույթի տան մի խումբ սաների օրենքների խախտմամբ են ներգրավել իշխանական կուսակցության քարոզչական միջոցառմանը, պնդում է «Ականատես» դիտորդական կազմակերպությունը: Փաստաբան Դավիթ Գյուրջյանն «Ազատությանն» ասաց՝ այսօր դատարան են դիմել: Վերին Արտաշատի մշակույթի տան տնօրենի պաշտոնակատար Նինել Գաբրիելյանն ու պարուսույց Տիրուհի Սողոմոնյանն են սաների մասնակցությամբ կազմակերպել Նիկոլ Փաշինյանին դիմավորելու շոուն: Բուն արարողության ժամանակ էլ շարունակել են ցուցումները, «Ականատես»-ն … Read more

Ելակ, քարտեզ ու ֆուտբոլային master class. ՔՊ-ի քարոզարշավը Նոր Նորքում

Ելակ ու քարտեզ. վարչապետ Փաշինյանն այսօր միայն այս պայմանով էր մարդկանց բաժանում Հայաստանի քարտեզը: Ջրվեժից Նոր Նորքի զանգվածով շրջելիս հատկապես երեխաները բակից բակ էին վազում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Փաշինայնից ևս մեկ նկար, ևս մի քարտեզ, ևս մի սրտիկ ստանալու համար։ Փաշինայնն այսօր միայն սեր ու քարտեզ չէր բաժանում, հյուրասիրությունը կիսեց իր հետ նկարվելու, ողջագուրվելու եկած … Read more

«Լրտեսական կրքեր» ՀՀ ընտրություններում․ իրավապահները գիտեն լրտեսներին

Մայիսի 22-ը՝ քարոզարշավի 15-րդ օրը, սկսվել է մի շարք հասցեներում խուզարկություններով։ Իրավապահների ուշադրության կենտրոնում են եղել քաղաքական ուժերի մի շարք ներկայացուցիչները։ Իրավապահները քննչական գործողություններ են կատարել «Մայր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների գրասենյակներում, քաղաքական մի շարք գործիչների բնակարաններում և ավտոմեքենաներում։ Իրավապահների գործողությունների հիմքերն ու պատճառները տարբեր են՝ ընտրակաշառքից մինչև լրտեսության մեղադրանք։ Այսպես կոչված՝ «լրտեսական գործի» … Read more

ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 22-ի արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը։ Ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցության ընտրական ցուցակներում ընդգրկված 7 թեկնածուներ։ Այդ մասին հայտնում են ԿԸՀ-ից։ Ինքնաբացարկի դիմումները նոտարական վավերացմամբ են եղել։ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ պատգամավորի թեկնածուները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան … Read more

ՔարոզFUN․ ընտրապայքարի բոց կադրերը — Հայաստանի Հանրային Ռադիո

© 2003-2026 Հայաստանի Հանրային Ռադիո Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հայաստանի Հանրային Ռադիոյին պարտադիր է: Էջին վերաբերող հարցերով դիմել [email protected]: Գովազդի տեղադրման համար դիմել [email protected]: