Ընտրական տեղամասը փոխելու դիմումների վերջնաժամկետը մայիսի 26-ն է

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ քվեարկության վայրը փոխելու հայտերի ընդունումն ավարտվում է մայիսի 26-ին՝ ժամը 14:00-ին: Ընտրողները կարող են դիմումներ ներկայացնել ինչպես առցանց, այնպես էլ թղթային տարբերակով: Սահմանված ժամկետից հետո լիազոր մարմինը որևէ նոր դիմում չի ընդունելու:

Սամվել Կարապետյանը քննադատեց ձեբակալություններն ու կալանավորումները, երկրի կառավարումը

«Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ, միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանը Կոտայիք բնակիչների հետ հանդիպմանը անուններ չտալով քննադատել է ձերբակալություններն ու կալանավորումները, ինչպես նաև երկրի կառավարումը: «Միակ բանը, որ սրանց գլխի մեջ կա. ինչքան մարդ ձերբակալեն, կալանավորեն, ուրիշ բանից չեն հասկանում: Մեկ էլ սիրուն գրդոն անեն: Համակարգային գրդոն է էս երկիրը, մենք շուտով ձեզ ցույց կտանք՝ որտեղ ինչ են … Read more

«ԵԱՏՄ շրջանակում ինձ համար անլուծելի հարցեր չկան». Փաշինյան

Քարոզարշավի 17 -րդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իշխող թիմը Շիրակի մարզում են: Մարալիկում քաղաքացիների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «ԵԱՏՄ շրջանակում ինձ համար անլուծելի հարցեր չկան, հիմա նախընտրական քարոզարշավով եմ զբաղված, եթե ստանամ ձեր վստահության քվեն, կվերադառնամ աշխատանքի, և բոլոր հարցերը կլուծվեմ»: «Չորս սկզբունք կա ապրանքների, ծառայությունների, աշխատուժի, ֆինանսական միջոցների անխոչընդոտ ելումուտ, տարանցում: … Read more

Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ընտրացուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թույլտվությունից հետո իրավապահները գիշերը Անդրանիկ Թևանյանին ձերբակալել էին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մոտ 9 ժամ տևած նիստից հետո բավարարել էր դատախազության միջնորդությունն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուին զրկել անձեռնմխելիությունից։ Դատախազությունը հայտնել էր, որ ԿԸՀ-ն բավարարել է ոչ միայն Թևանյանի … Read more

«Նախընտրական զինադադարը փորձում են մատուցել որպես խաղաղություն». Լևոն Զուրաբյան

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած Հայ ազգային կոնգրեսն այսօր քարոզարշավով Շիրակի մարզում էր։ Թեև վարչապետն իր հռչակած «պատերազմի եռագլուխ կուսակցության» մեջ ՀԱԿ-ին չի ներառում, բայց Կոնգրեսի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը ևս կարծում է, որ Փաշինյանի բանակցած խաղաղությունն իրատեսական չէ։ «Իշխանությունը փորձում է ժամանակավոր նախընտրական զինադադարը, որը Ալիևը տվել է Փաշինյանին, որ իր նման ապաշնորհ … Read more

«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է Էջմիածինն առանձնացնել որպես հատուկ քաղաք

Միլիարդատեր Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստանն» այսօր Էջմիածնում է շրջել: «Ուժեղ Հայաստանի» ընտրացուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանն իր ելույթում անդրադարձել է իշխանության և եկեղեցու առճակատմանը: «Ուժեղ Հայաստանը» ցանկանում է Էջմիածինը Վատիկանի նման կրոնական կենտրոն դարձնել. «Սամվել Կարապետյանի առաջարկն է՝ Էջմիածինն առանձնացնել որպես հատուկ քաղաք և դառնա կրոնական կենտրոն: Դրանից հետո կազմակերպել, որ ամբողջ աշխարհում, ինչպես երկրորդ … Read more

Սիրո խոստովանությունից մինչև «եռագլուխ հրեշ». իշխող ուժի քարոզարշավը՝ Ավանում

Ավան վարչական շրջանում իշխանական «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը բնակիչների հետ զրույցը սկսեց սիրո խոստովանությամբ, խոսեց վեհ արժեքների՝ սիրո, կրթության, համերաշխության մասին… րոպեներ անց, սակայն, վարչապետի բառապաշարը կոշտ երանգներ ստացավ։ «Ժողովրդին մարմնավաճառի դիրքում են ուզում դնեն նրանք»,- «նրանք» ասելով՝ Փաշինյանը ընդդիմադիր երեք ուժերին նկատի ուներ՝ իր ձևակերպմամբ՝ «եռագլուխ հրեշին», որոնց գործողություններին այսօր նոր բնութագիր … Read more

Անդրանիկ Թևանյանին կալանավորելու հարցով քննությունն ավարտվել է. դատարանն անցել է խորհրդակցական սենյակ

Մի քանի ժամ տևած քննությունից հետո դատարանն անցավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու՝ կալանավորե՞լ պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով մեղադրվող ընդդիմադիր Անդրանիկ Թևանյանին, թե՝ ոչ: Որոշումը կհրապարակվի ավելի ուշ: Փաստաբան Արամ Օրբելյանը պնդում է. «Ամեն դեպքում, ոչ մեղադրանքի նկարագրությունը, ոչ նյութերը որևէ այլ քրեական հոդվածի հետ կապված հանգամանք չկա։ Ըստ էության, նկարագիրը, ինչ որ մեղադրում են. … Read more

«Ընդդիմությո՞ւնն է Զելենսկուն Հայաստան հրավիրել». Քոչարյանը դարձյալ մեղադրում է իշխանությանը ՌԴ-ի հետ հարաբերությունները փչացնելու համար

«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն այսօրվա նախընտրական հանդիպմանը դարձյալ կոշտ քննադատեց իշխանություններին՝ նրանց մեղադրելով Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու համար։ Վարչապետի ընդդիմադիր թեկնածուն հիշեցրեց, որ Հայաստանը միացել է Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տված Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կանոնադրությանը ու պնդել, թե դրա պատճառով Ռուսաստանի նախագահը չի կարող գալ Հայաստան։ «Պատկերացնո՞ւմ եք, ուրեմն, Զելենսկին կարո՞ղ է գալ, … Read more

Որ պահին ժողովուրդը որոշի, որ ես պետք է հեռանամ, նույն պահին ես կհեռանամ, Փաշինյան

Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում մայիսի 23-ին ՀՀ վարչապետի պաշտոնը ժամանակավորապես չկատարող, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ է իրականացրել Երևանի Ավան վարչական շրջանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը նշել է, որ իշխանության հարցը որոշում է ժողովուրդը՝ ընդգծելով, որ կհեռանա, եթե այդպիսին լինի ժողովրդի որոշումը։ «Սա այսօրվա Հայաստանի և իմ ու … Read more