«Ծեծկռտուք, հարվածներ». ընդդիմությունն ահազանգում է ընտրությունների օրը բռնությունների մասին

Խորհրդարանական ընտրություններն առանց բռնությունների չեն անցել: Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի վարչական ղեկավարն է բռունցքների դիմել, երբ ընդդիմադիր ուժի վստահված անձը՝ Լևոն Հոխիկյանը, հորդորել է նրան կարգը չխախտել, պնդում է Հոխիկյանը: «Ենթադրում են, որ ամեն ինչ իրենց թույլատրելի է, ամեն ինչ կարելի է և շարժվում են այնպես, ինչպես ուզում են»,- ասաց Լևոն Հախիկյանը: Նա «Ուժեղ Հայաստան» … Read more

Միջազգային գործընկերը շնորհավորում են Փաշինյանին. Ռուսաստանում առայժմ լուռ են

Թեև Նիկոլ Փաշինյանը երեկ՝ կեսգիշերն անց, հայտարարելով «Քաղաքացիական պայմանագրի», իր խոսքով, պատմական հաղթանակի մասին, պնդեց, թե դրական արձագանքներ է ակնկալում Թուրքիայից ու Ադրբեջանից, երկուսն էլ առայժմ ընտրության արդյունքներին չեն արձագանքել։ Փոխարենը երեկ վրացիները շտապեցին՝ բառի բուն իմաստով։ Քվեարկության ավարտից ժամեր անց, երբ դեռ քվեաթերթիկների տասը տոկոսն անգամ չէին հաշվարկվել, Վրաստանի ընդդիմության առաջնորդ, նախկին նախագահ Սալոմե … Read more

Ազատ ու մրցակցային պայմաններում, բայց խախտումներով. տեղական դիտորդները՝ ընտրությունների մասին

Ընտրություններն ազատ, արդար են եղել, անցել են խաղաղ ու մրցակցային պայմաններում, արդյունքներն էլ արտահայտում է քաղաքացիների քվեարկությունը. արձանագրում են տեղական դիտորդները, սակայն նաև ընդգծում՝ խախտումներ են եղել: Քվեարկության գաղտնիության խախտման 122, ընտրատեղամասում քարոզչության 59, կոնֆիլտային իրավիճակների 75 ու բռնության մեկ դեպք. «Անկախ դիտորդն» ընտրատեղամասերում այս պատկերն է արձանագրել: «Հիմնականում խնդիրները մեր դիտորդների առաջարկությունների հիման վրա … Read more

ԲՀԿ-ն այս պահին վերահաշվարկի գործընթացի մեջ է

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այս պահին վերահաշվարկի գործընթացի մեջ է, այսօր հրավիրված ասուլիսում հայտնեցին կուսակցության ներկայացուցիչները: Պատգամավորի թեկնածու Էլինար Վարդանյանն ասաց, որ, օրինակ՝ մի քանի ընտատեղամասերի արձանագրությոյւնների քաղվածքներում երևում է, որ կուսակցությունը 120 ձայն է ստացել, բայց ԿԸՀ-ի հրապարակած ցուցակներում անճշտություն են նկատել: Վարդանյանի փոխանցմամբ՝ այժմ այդ քաղվածքները ներկայացրել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որպեսզի ճշգրտումներ կատարվեն: … Read more

Իսպանիայի Կառավարության նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի  հաղթանակի առիթով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով շնորհավորել է Իսպանիայի Կառավարության նախագահ Պեդրո Սանչեսը. «Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին և նրա կուսակցությանն ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Հայ ժողովուրդն ընտրել է ժողովրդավարությունը, կայունությունը և Եվրոպային ավելի ու ավելի մոտ ապագան։ Իսպանիան կշարունակի աջակցել Հայաստանին խաղաղության ճանապարհին և Եվրոպական Միությանը մերձենալու գործընթացում»։

Տաշիր համայնքում խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ՆԳՆ-ից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ 2026 թվականի հունիսի 7-ին Տաշիր համայնքի թիվ 25/28 ընտրատեղամասի դիմաց ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող Ա.Ս.-ն կատարել է խուլիգանություն և միջամտել պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը, որի ժամանակ մի խումբ անձինք միջամտել են՝ աջակցելով Ա.Ս.-ին, ինչի հետևանքով նա դիմել է փախուստի: Դեպքի առթիվ ՀՀ … Read more

Ձայնից՝ մանդատ․ ի՞նչ տեսք կարող է ունենալ նոր խորհրդարանը

Եթե ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքներում վերահաշվարկից հետո էական փոփոխություններ չլինեն, ապա արդեն հիմա կարելի է պատկերացնել նոր խորհրդարանի մոտավոր կազմը։ Իհարկե, խորհրդարանական պաշտոնների բաշխումը հետագայում ուղիղ ընտրությունների և Դոնթի բանաձևի կիրառմամբ է կազմակերպվելու։ Ընտրությունների նախնական արդյունքներով՝ կառավարող ուժը նոր խորհրդարանում պահպանելու է մեծամասնությունը, բայց մի քանի մանդատ պակաս է ունենալու, քան գործող խորհրդարանում։ Սա որոշակի … Read more

Ընտրությունները արդար չէին, շնորհակալ ենք ընտրողներին. «Բոլորին դեմ եմ»

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ի գիտություն է ընդունել ԱԺ ընտրությունների արդյունքները՝ «արձանագրելով և հստակ ընդգծելով, որ դրանք որևէ պարագայում չեն կարող կոչվել արդար, մրցակցային կամ թափանցիկ, քանի որ արձանագրված վերջնարդյունքը ձևավորվել է ընտրական, քրեական և վարչական օրենսգրքերի բազմաթիվ հոդվածների խախտումներով»: Կուսակցությունը հայտարարել է, որ «ԱԺ հերթական ընտրությունները անցել են վարչական ռեսուրսի համատարած և համակարգված կիրառմամբ, … Read more

Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները հարցեր են առաջացնում. Լեոնիդ Սլուցկի

Երեկ Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները հարցեր են առաջացնում խոսքի ազատության վերաբերյալ՝ արտերկրում քվեարկության սահմանափակումների, ընդդիմության վրա ճնշման, գրաքննության և լրատվամիջոցների վերահսկողության առումով։ Այս մասին Риа Новости-ին ասել է Պետդումայի միջազգային հարաբերությունների կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ «Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը Հայաստանի խորհրդարանական ընտրություններում՝ արտասահմանում քվեարկության սահմանափակումների, ընդդիմության վրա ճնշման, գրաքննության և լրատվամիջոցների վերահսկողության ֆոնին, … Read more

«Ուժեղ Հայաստանը» հայտնում է ճնշումների մասին և պնդում՝ «հրապարակված թվերը չեն արտացոլում իրական պատկերը»

«Ուժեղ Հայաստան»-ը հայտարարում է, թե ընտրական գործընթացի ընթացքում դաշինքը գործել է «աննախադեպ ու զանգվածային ճնշումների և հետապնդումների պայմաններում» և, որ այսպիսով ԿԸՀ հրապարակած թվերը «չեն կարող արտացոլել իրական պատկերը»: «Նախընտրական փուլը ուղեկցվել է մեր առաջնորդի, թեկնածուների, համակիրների և թիմակիցների նկատմամբ նպատակային գործողություններով, զանգվածային ապօրինի ձերբակալություններով ու քրեական հետապնդումներով, որոնք միտված էին սահմանափակել քաղաքական մրցակցությունն ու … Read more