ԲՀԿ-ի արձանագրած անճշտությունները կուղղվեն և կարտացոլվեն քաղվածքներում ու վերջնական արդյունքներում. ԿԸՀ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության արձանագրած անճշտությունները կուղղվեն ու արդեն արտացոլված կլինեն ուրբաթ օրը հրապարակվելիք քաղվածքներում, ինչպես նաև կիրակի օրը հրապարակվելիք ընտրությունների վերջնական արդյունքներում: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի խոսնակը: «Բարգավաճ Հայաստան»-ը անճշտությունների մասին բարձրաձայնեց նախօրեին, երբ միայն չորս ընտրատեղամասերում, ընդդիմադիր կուսակցության տվյալներով, 120 ձայն ԿԸՀ-ն չէր հաշվարկել: ԲՀԿ-ն նաև մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ է … Read more

«Հայաստան» դաշինքը ընտրությունների արդյունքները կվիճարկի Սահմանադրական դատարանում

«Հայաստան» դաշինքը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու է Սահմանադրական դատարանում։  ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանն այս մասին հայտարարել է այսօր ճեպազրույցում։ Նա տեղեկացրել է, որ այժմ համապատասխան աշխատանքներ են տարվում՝ ՍԴ ներկայացվելիք փաթեթը պատրաստելու համար։ «Ակնհայտ է, որ ընտրությունները տեղի են ունեցել ճնշումների, ոչ ազատ ու ոչ արդար պայմաններում, և կան բազմաթիվ փաստեր։ ԿԸՀ-ի՝ արդյունքների … Read more

Վերահաշվարկ իրականացնելու դիմում է ստացել 17 ԸԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ վերահաշվարկ իրականացնելու դիմում է ստացել 17 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով (ԸԸՀ): Ըստ ԿԸՀ-ի, ընդհանուր թվով 30 դիմում են ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Միասնության թևեր» կուսակցության և «Հայաստան» կուսակցությունների դաշինքի վստահված անձինք և թեկնածուներ։ «Վերահաշվարկի դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը լրացել է հունիսի 9-ի ժամը 11։00-ին։ Թվով 38 ԸԸՀ-ներից 21-ը վերահաշվարկ իրականացնելու դիմումներ … Read more

«Հայաստան» դաշինքը կդիմի ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները

Ավելի քան 145 հազար ձայն ստացած ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը կդիմի Սահմանադրական դատարան՝ վիճարկելու հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ասաց «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավորի թեկնածու, ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Նրա փոխանցմամբ՝ մոտ 2 տասնյակ ընտրատեղամասերում դիմել են վերահաշվարկի համար: Նախօրեին էլ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ կվիճարկի քվեարկության … Read more

Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել. Գլխավոր շտաբի պետ

Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել, րագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը: «Երբ որ քաղաքացին, զինվորը կապ չունի, գտնվում է ընտրատեղամասի տարածքում, թույլատրվում է՝ նա շարունակի իր սահմանադրական իրավունքը», – ասաց Էդվարդ Ասրյանը: Լրագրողի դիտարկմանը՝ «հարցն այն մասին չէ, որ ներսում են եղել, այլ ընտրատեղամաս են մտել 20:03», Գլխավոր … Read more

Սպասում ենք՝ ԲՀԿ-ն կմտնի ԱԺ, թե՞ ոչ, որից հետո հանդես կգանք հայտարարությամբ. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստանի» առաջին համար Նարեկ Կարապետյանը հայտարարում է, որ սպասում են ձայների վերահաշվարկի արդյունքներին՝ հասկանալու՝ արդյոք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կմտնի Ազգային ժողով, թե ոչ, որից հետո հանդես կգան հայտարարությամբ: «Վերահաշվարկի արդյունքում կինանաք՝ «Բարգավաճ Հայաստանը» կուսակցությունը [Ազգային ժողով] մտնում է, թե չէ: Կհասկանանք՝ Ազգային ժողովում հնարավորություն կունենա գլխավոր դատախազ և այլ պաշտոնյաներ ընտրելու ժամանակ ընդդիմությունն իր … Read more

Նիկոլ Փաշինյանը 2021-ի հաղթանակից հետո երկխոսության կոչ էր անում, այս անգամ սպառնաց

Եթե 2021 թվականի արտահերթ ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագրի» առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հաղթանակը տոնելու համար հանրահավաք էր հրավիրում և երկխոսության կոչ անում նույնիսկ իր ընդդիմախոսներին, ապա երեկ՝ քվեարկության արդյունքները դեռ չամփոփված, նա հայտարարեց իր հաղթանակի մասին և սպառնաց ընդդիմությանը: «Պատերազմի եռագլուխ կուսակցությունը Հայաստանում չունի աջակցություն, Հայաստանում չունի աջակցություն, դրանք մարգինալ ուժեր են և առաջիկա 5-ամյակում այդ … Read more

«Միասնության թևեր»-ը և «Հայաստան» դաշինքը պատրաստվում են վիճարկել ընտրությունների արդյունքները

«Միասնության թևեր» կուսակցության առաջնորդ Արման Թաթոյանը և «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել են, որ չեն ընդունում հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությունների պաշտոնական արդյունքները։ Ընդդիմադիր ուժերը համոզված են, որ պաշտոնապես հրապարակված արդյունքները չեն արտացոլում քաղաքացիների իրական կամքը։ Արման Թաթոյանը հայտնել է, որ «Միասնության թևերը» նախաձեռնում է քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթաց և քննարկում … Read more

«Միայն ժողովուրդը կարող է ասել՝ արդյոք ընտրություններն ազատ ու արդար էին»․ միջազգային դիտորդներ

«Միայն ժողովուրդը կարող է ասել՝ արդյոք ազատ ու արդար էին խորհրդարանական ընտրությունները Հայաստանում», ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ միջազգային դիտորդական առաքելությունը, որ այսօր ներկայացնում էր նախնական զեկույցը, ուղիղ չպատասխանեց շվեդ լրագրողի հարցին՝ ազատ ու անկա՞խ էին երեկվա ընտրությունները։ Բայց միջազգային դիտորդների նախնական գնահատականն այն է, որ ընտրական գործընթացը եղել է լավ կազմակերպված, Հայաստանի ընտրողներին առաջարկվել է իրական ընտրություն, բայց … Read more

Քվեարկության օրվա մեծ ու փոքր միջադեպերը — Հայաստանի Հանրային Ռադիո

Թեև դիտորդներն էական և ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունեցած խախտումներ չեն արձանագրել, բայց քվեարկությունն առանց միջադեպերի չի  անցել։  Օրն ընդհանուր առմամբ լարված էր, ինչը տարբեր դրսևորումներ ունեցավ։ Կրքերը որոշ տեղամասերում այնքան բորբոքվեցին, որ վեճերը վերածվեցին ֆիզիկական բախումների։ Որոշ տեղամասերում լարվածության պատճառը խիստ յուրահատուկ պահանջներն էին։ Քվեարկության օրն աղմկահարույց միջադեպերից մեկը գրանցվել է Լիճք գյուղի 21/7 … Read more