Սամվել Կարապետյանը ընտրությունները որակում է «խայտառակ». խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը կվերցնե՞ն մանդատները, թե՞ ոչ

Ընտրություններում ընդդիմության շարքերում ամենաշատ ձայները ստացած և խորհրդարան անցած 2 ուժերը մինչև այս պահը չեն հայտարարել՝ արդյոք ընդունո՞ւմ են քվեարկության արդյունքները և արդյոք վերցնելո՞ւ են իրենց բաժին հասած մանդատները: Նախնական արդյունքներով՝ ավելի քան 340 հազար ձայն ստացած «Ուժեղ Հայաստանի» ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը այսօր խոստացավ առաջիկայում ներկայացնել իրենց գնահատականներն ու անելիքները: «Մենք էլ հանդես կգանք … Read more

Հնդկաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի  հաղթանակի առիթով

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով: «Շնորհավորում եմ պարոն Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տպավորիչ հաղթանակի առթիվ:  Այս մանդատը նորովի արտացոլում է հայ ժողովրդի անսասան հավատն ու վստահությունը Ձեր առաջնորդության և տեսլականի նկատմամբ: Ես անհամբեր սպասում եմ Ձեզ հետ … Read more

Արտաքին միջամտություն, առճակատում, բաժանարար հռետորաբանություն. միջազգային դիտորդների հայտարարությունը

ԱԺ հունիսի 7-ին անցկացված ընտրությունների  նախընտրական քարոզարշավի ընթացքում արձանագրվել են արտաքին ուղղակի ճնշումներ՝ առեւտրային սահմանափակումների սրման եւ անվտանգության սպառնալիքների տեսքով, որոնք նպատակ ունեին ազդել ընտրողների վրա, նշված է ԱԺ ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության նախնական հայտարարության մեջ։ «Քարոզարշավը խիստ առճակատող բնույթ էր կրում՝ բաժանարար հռետորաբանությամբ, եւ ուղեկցվում էր ձայների գնման ու ընտրական այլ խախտումների վերաբերյալ մեղադրանքներով, … Read more

Գլխավոր ինտրիգը՝ ԲՀԿ-ն կանցնի՞ արդյոք խորհրդարան

Ընտրությունների նախնական արդյունքների պաշտոնական ամփոփումից հետո գլխավոր ինտրիգը Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան»-ի շուրջ է. կկարողանա՞ արդյոք ընդդիմադիր գործարարի կուսակցությունը վերահաշվարկների արդյունքում լրացնել պակասող ձայներն ու հաղթահարել պահանջվող չորս տոկոսի շեմը: Այս պահին «Բարգավաճ Հայաստան»-ն ունի 3.99 տոկոս քվե և չնչին տարբերությամբ դուրս է մնում ձևավորվող Ազգային ժողովից. «Էնպիսի ընտրախախտում, որը արդյունքների վրա կազդի, նման խախտում … Read more

«Քարոզարշավը եղել է խիստ բևեռացված և հակադրական՝ ուղեկցված բազմակի բաժանարար և սադրիչ հռետորաբանությամբ». ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ

Բևեռացված մեդիա միջավայրը, կողմնակալ լրատվամիջոցների լուսաբանումը և մանիպուլյատիվ բովանդակությամբ ուղեկցվող բաժանարար առցանց քարոզարշավը լրջորեն սահմանափակել էին ընտրողների՝ անաչառ և վստահելի տեղեկատվության հասանելիությունը, հայտարարել ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ): ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ ղեկավարը հայտարարել է, որ ընտրությունները լավ կազմակերպված էին։ Սակայն, ըստ նրա, «քարոզարշավը եղել է խիստ բևեռացված և հակադրական՝ ուղեկցված բազմակի բաժանարար և … Read more

Մոլդովայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի  հաղթանակի առիթով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով շնորհավորել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն. «Սրտանց շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթվ, որը տեղի ունեցավ ի հեճուկս զանգվածային արտաքին միջամտությանը։ Մոլդովան և Հայաստանը կիսում են Եվրոպայում խաղաղության և կայունության հանձնառությունը, և ես անհամբեր սպասում եմ մեր երկխոսության խորացմանը … Read more

ԲՀԿ-ն օգտագործելու է իրավական գործիքակազմերը վերահաշվարկի համար

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը հայտարարել է, որ օգտագործելու է իրավական բոլոր գործիքակազմերը վերահաշվարկի համար և հետամուտ է լինելու ընտրախախտումների բացահայտմանը։ «Ներկայումս վերջնականացվում են այն ընտրատեղամասերը, որոնցում պահանջվելու է վերահաշվարկ, ինչպես նաև քննարկվում են առանձին որոշումներ և գործողություններ բողոքարկելու հիմքերը»,- ասված է հայտարարության մեջ։ ԲՀԿ-ն պնդում է, որ ստացած քվեների հետ կապված «տարատեսակ թվաբանական աճպարարություններ» … Read more

ԵԽ նախագահը շնորհավորել է Փաշինյանին

Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով. «Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի համապետական ընտրություններում տարած հաղթանակի առիթով։ Եկեք շարունակենք մեր ընթացքը՝ հիմնվելով այս նորացված տեմպի վրա ԵՄ-ՀՀ հարաբերություններն ամրապնդելու համար»,- ասել է Եվրոպական խորհրդարանի նախագահը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ընտրությունների … Read more

«Ուժեղ Հայաստանը» խորքային հայտարարություն կանի բոլոր հաշվարկներից հետո

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը խոստանում է խորքային հայտարարություն անել խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքների վերաբերյալ  բոլոր հաշվարկների ավարտից հետո։ «Ֆեյսբուք»-ի իր էջում նա նաեւ շնորհակալություն է հայտնել «Ուժեղ Հայաստանի» անդամներին ու համակիրներին։

ԱԺ ընտրություններն անցկացվել են Սահմանադրությանը համապատասխան. ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար

Հայաստանի խորհրդարանական ընտրություններն անցկացվել են Սահմանադրությանը համապատասխան և եղել են «բաց ու մրցակցային», հայտարարել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը։ «Ընտրությունները եղել են բազմակուսակցական, օրենքներին համապատասխան, տեխնիկական սարքավորումներն ընդհանուր առմամբ գործել են սահուն, իսկ ձայների հաշվարկի ընթացակարգը՝ Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան»,- այսօր հայտարարել է առաքելության ղեկավար Նուրլան Սեյթիմովը։ «Դիտորդների կողմից նկատված առանձին թերությունները տեխնիկական բնույթի էին … Read more