այմանական վաղաժամկետ ազատման կիրառման խնդիրներն ու կարևորությունը

Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը քրեական արդարադատության համակարգում կարևոր դեր ունի դատապարտյալի վերասոցիալականացման և արդարադատության նպատակների իրագործման տեսանկյունից։ Սակայն դրա կիրառումը հաճախ առաջացնում է մասնագիտական և հասարակական քննարկումներ։ Iravaban.net-ը թեմայի շուրջ զրուցել է «ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԼՈՈՒ ՖԻՐՄ» փաստաբանական ընկերության փաստաբան Վլադիմիր Մկրտչյանի հետ։

Քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմի նախկին ղեկավարը արդարացվել է Հակակոռուպցիոն դատարանում

«Լեգալիստ» փաստաբանական ընկերությունը հերթական հաջողությունն է արձանագրել՝ պաշտպանելով Քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմի նախկին ղեկավար Արամ Մկրտչյանի շահերը։  Iravaban.net-ի հետ զրույցում ընկերության համահիմնադիր, փաստաբան Մարգար Սողոմոնյանը նշեց, որ նրան մեղադրանք էր առաջադրվել ենթադրաբար վատնում կատարելու համար, որը, ըստ մեղադրանքի, դրսևորվել էր աշխատակազմի աշխատակիցներից մեկի կողմից աշխատանքի չհաճախելու և միաժամանակ աշխատավարձ ստանալու հանգամանքով։ Գործը քննվել է հակակոռուպցիոն դատարանում՝ … Read more

Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ». նախատեսվում են նոր կարգավորումներ

Հանրային քննարկման է  դրվել աշխատանքային հարաբերությունները վերափոխող նոր օրենսդրական նախաձեռնություն։ Խոսքը «Աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի մասին է, որը միտված է աշխատողների սոցիալական պաշտպանության ուժեղացմանը և աշխատանքի կազմակերպման առավել ճկուն մեխանիզմների ներդրմանը։  Նախագծի առանցքում աշխատանքի և ընտանեկան կյանքի համատեղելիության ապահովումն է։ Նախագծով առաջարկվում է ներդնել «ծնողական ժամ» հասկացությունը։ Այն հնարավորություն կտա մինչև … Read more

Սեյրան Օհանյանի և մյուսների գործով դատարանն անցնում է հիմնական դատալսումների փուլ

Հակակոռուպցիոն դատարանում, նախագահությամբ Սարգիս Պետրոսյանի, ապրիլի 14-ին կայացած դռնբաց դատական նիստում շարունակվեց Սեյրան Օհանյանի և այլ անձանց նկատմամբ հարուցված քրեական գործով դատական քննությունը։ Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատական նիստին ներկա էին հանրային մեղադրողը, մեղադրյալներ Սեյրան Օհանյանը, Արծվիկ Մինասյանը, Աշոտ Գրիգորյանը, Լևոն Բարսեղյանը, Բենյամին Ղալաչյանը, Էդգար Գրիգորյանը, ինչպես նաև նրանց պաշտպանները։ Նիստի սկզբում քննարկվեց ապացույցների ծավալի և հետագա … Read more

Վիրավորանքի և զրպարտության գործերի իրավական մարտահրավերները Հայաստանում

Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված մի շարք միջազգային իրավական ակտեր պաշտպանում են մարդու պատիվն ու արժանապատվությունը, մասնավորապես, խոսքի ազատության իրավունքը սահմանափակելու միջոցով` նշելով, որ խոսքի ազատությունը բացարձակ չէ և կարող է սահմանափակվել մարդու պատվի և արժանապատվության պաշտպանության նպատակով: Մինչ 2010թ. մայիս Հայաստանի Հանրապետությունում գործում էր պատվի և արժանապատվության պաշտպանության քաղաքացիաիրավական և քրեաիրավական կարգ: 2010թ. մայիսին ընդունված … Read more

Զինվորական ծառայությունից ազատման նոր կարգ կգործի

Շանհայի վարկանիշի առաջատար բուհերում սովորած քաղաքացիների համար նախատեսվող նոր կարգավորումները նպատակ ունեն խթանել նրանց վերադարձը և ներգրավումը երկրի զարգացման գործընթացներում՝ միաժամանակ կապելով դա զինվորական ծառայությունից ազատման հետ։ Այս քաղաքացիները հընարավորություն կունենան ազատվել զինվորական ծառայությունից, ուսումն ավարտելուց հետո առնվազն երեք տարի աշխատելով Հայաստանում։ Հայաստանում զինվորական ծառայության տարկետման և բարձրագույն կրթության հիմքով արտերկրում ուսումնառության կարգավորումը վերջին տարիներին … Read more

Որոնման անվերջ ուղին․ Լևոն Աբրահամյանի ստեղծագործական աշխարհը

Արվեստը չի ծնվում մեկ ակնթարթում․ այն դանդաղ, գրեթե աննկատ ձևավորվում է մարդու ներսում՝ հիշողությունների, զգացողությունների և ապրումների շերտերի վրա։ Երբ մարդը սկսում է աշխարհը տեսնել ոչ միայն աչքերով, այլ նաև հոգով, երբ իրականությունն ու երևակայությունը միախառնվում են իր մեջ, այդ ժամանակ է, որ առաջանում է ստեղծագործելու ներքին պահանջը։ Այդ պահանջն է, որ աստիճանաբար բացում է … Read more

Լևոն Քոչարյանի գործով դատաքննությունը շարունակվում է․ նոր մանրամասներ սեպտեմբերի 22-ից

Երևանում շարունակվում է 2023 թվականի սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում արձանագրված դեպքերի վերաբերյալ քրեական գործի դատական քննությունը, որի հերթական նիստում դատարանը լսեց ոստիկանության ծառայող Հայկազ Ջոմարդյանի ցուցմունքը։ Հիշեցնենք՝ Լևոն Քոչարյանը 2024 թվականի սեպտեմբերի 22-ին Երևանում ընդդիմության ակցիայի ժամանակ  բերման էր ենթարկվել, ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ  Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության … Read more

Օնլայն շահումները կարող են բռնագանձվել. նոր կարգավորումներ 2026 թվականից

2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Կատարողական վարույթի մասին նոր օրենքը, որով ի թիվս այլնի դրամական բռնագանձում է տարածվում   ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի (այդ թվում՝ տոտալիզատորի) և այլ էլեկտրոնային հարթակներում պարտապանի անձնական հաշիվներում առկա միջոցների վրա։ Պարտապանի դրամական միջոցները տիրապետող անձինք, ստանալով այդ միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշումը, անհապաղ կիրառում են արգելանքը … Read more

Արտահանձնման(էքստրադիցիայի) ընթացակարգը և իրավական կարգավորումները Հայաստանում

Հայաստանում արտահանձնման (էքստրադիցիայի) ինստիտուտը կարևոր բաղադրիչ է միջազգային քրեական համագործակցության շրջանակում և միաժամանակ հանդիսանում է մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության զգայուն ոլորտ։ Այն կարգավորվում է ՀՀ Սահմանադրությամբ, քրեական և քրեական դատավարության օրենսդրությամբ, ինչպես նաև մի շարք միջազգային պայմանագրերով։ Գործնականում արտահանձնման գործընթացները հաճախ բախվում են բարդ իրավական հարցերի՝ կապված քաղաքական հետապնդման, խոշտանգումների վտանգի, ինչպես նաև պետությունների միջև … Read more