Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված մի շարք միջազգային իրավական ակտեր պաշտպանում են մարդու պատիվն ու արժանապատվությունը, մասնավորապես, խոսքի ազատության իրավունքը սահմանափակելու միջոցով` նշելով, որ խոսքի ազատությունը բացարձակ չէ և կարող է սահմանափակվել մարդու պատվի և արժանապատվության պաշտպանության նպատակով: Մինչ 2010թ. մայիս Հայաստանի Հանրապետությունում գործում էր պատվի և արժանապատվության պաշտպանության քաղաքացիաիրավական և քրեաիրավական կարգ: 2010թ. մայիսին ընդունված օրենսդրական բարեփոխությունների արդյունքում զրպարտությունը և վիրավորանքն ապաքրեականացվեցին, և այդուհետ խնդիրը կարգավորվում է բացառապես քաղաքացիական իրավունքի շրջանակում: Վիրավորանքի և զրպարտության, օրենսդրական կարգավորման և նախադեպային գործերի մասին Iravaban.net֊ը զրուցել է «Բեսթ Սոլյուշըն» փաստաբանական ընկերության հիմնադիր, փաստաբան Վահե Աստվածատրյանի հետ։
Մանրամասները տեսանյութում