Շանհայի վարկանիշի առաջատար բուհերում սովորած քաղաքացիների համար նախատեսվող նոր կարգավորումները նպատակ ունեն խթանել նրանց վերադարձը և ներգրավումը երկրի զարգացման գործընթացներում՝ միաժամանակ կապելով դա զինվորական ծառայությունից ազատման հետ։ Այս քաղաքացիները հընարավորություն կունենան ազատվել զինվորական ծառայությունից, ուսումն ավարտելուց հետո առնվազն երեք տարի աշխատելով Հայաստանում։
Հայաստանում զինվորական ծառայության տարկետման և բարձրագույն կրթության հիմքով արտերկրում ուսումնառության կարգավորումը վերջին տարիներին դարձել է ակտիվ քննարկման թեմա՝ հատկապես մարդկային կապիտալի արտահոսքի և դրա արդյունավետ օգտագործման համատեքստում։ Արդեն իսկ բուհական ուսումնառությունն ավարտածների շրջանում կատարված հարցումները ցույց են տալիս, որ իրականում նրանց մեծ մասը չի վերադառնում. որպես հետևանք՝ մեր երկրում առկա է մարդկային կապիտալի արդյունավետ ներգրավման և զարգացման խնդիր:
Կարգավորումն ուժի մեջ է մտել մարտի 31-ին։
Մանրամասները Iravaban.net-ի «Իրավական շաբաթի» շրջանակներում ներկայացրել են ԿԳՄՍՆ իրավաբանական վարչության պետ Հովհաննես Գևորգյանը և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության փաստաբան Մարիամ Զադոյանը։