Օնլայն շահումները կարող են բռնագանձվել. նոր կարգավորումներ 2026 թվականից

2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Կատարողական վարույթի մասին նոր օրենքը, որով ի թիվս այլնի դրամական բռնագանձում է տարածվում   ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի (այդ թվում՝ տոտալիզատորի) և այլ էլեկտրոնային հարթակներում պարտապանի անձնական հաշիվներում առկա միջոցների վրա։

Պարտապանի դրամական միջոցները տիրապետող անձինք, ստանալով այդ միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշումը, անհապաղ կիրառում են արգելանքը համապատասխան չափով դրամական միջոցների նկատմամբ՝ դրանք թողնելով պարտապանի բանկային (անձնական) հաշվին, կամ եռօրյա ժամկետում այդ միջոցները փոխանցում են պարտապանի անձնական հաշվին կցված՝ Հայաստանի Հանրապետությունում գործող առևտրային բանկում բացված բանկային հաշվին, կամ նույն ժամկետում դրանք փոխանցում են Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին։

Թեման առավել մանրամասն ներկայացրել են ՀԿԱԾ ՏՏ բաժնի պետ դավիթ Կնյազյանը, իրավաբանական բաժնի պետի պարտականությունների կատարող Օլգա բունիաթյանը և փաստաբան Վահե Գաբրիելյանը։

Leave a Comment