Իտալիան երկրից արտաքսում է ՌԴ դեսպանատան երկու ռազմական կցորդի – Live News

Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին հայտարարել է Հռոմում Ռուսաստանի դեսպանատնից երկու ռազմական կցորդների արտաքսելու որոշման մասին։ Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր էջում։ «Իտալիայի կառավարությունը որոշել է արտաքսել Իտալիայում Ռուսաստանի դեսպանատան երկու ռազմական կցորդների, որոնք պատասխանատու են Հռոմի դատախազության հետաքննության ընթացքում բացահայտված լրտեսական գործունեության համար։ Իտալիայի արտաքին գործերի նախարարության գլխավոր … Read more

ՆԱՏՕ-ն Ուկրաինային կհատկացնի 70 միլիարդ եվրո – Live News

ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ 2026 թվականին Ուկրաինային կհատկացնի 70 միլիարդ եվրո։ Անկարայի APA թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին ասվել է ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովից հետո ընդունված «Անկարայի հռչակագրում»։ ՆԱՏՕ-ի առաջնորդները, ընդգծելով Ուկրաինային շարունակական աջակցությունը, հայտարարել են, որ 2026 թվականին ռազմական սարքավորումների, օգնության և ուսուցման համար կհատկացվի 70 միլիարդ եվրո, և որ աջակցությունը կպահպանվի առնվազն նույն մակարդակում 2027 … Read more

Թուրքիան և Մեծ Բրիտանիան ռազմական համաձայնագիր կստորագրեն – Live News

Բրիտանական «Middle East Eye» լրատվամիջոցը հյատնում է, որ Անկարայում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիան և Մեծ Բրիտանիան պատրաստվում են ստորագրել ռազմական և անվտանգության ոլորտում համաձայնագիր։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:  Նշվում է, որ փաստաթուղթը կստորագրվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի կողմից։ Այն ենթադրում է համագործակցություն ռազմարդյունաբերության, ահաբեկչության դեմ պայքարի, … Read more

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ստորագրվել են առնվազն 50 միլիարդ դոլարի համաձայնագրեր

Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում պաշտպանական արդյունաբերության ֆորումի ժամանակ ստորագրվել են առնվազն 50 միլիարդ դոլարի համաձայնագրեր։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Türkiye թերթին։ Ըստ հրապարակման՝ պայմանագրերը ներառում են ՀՕՊ համակարգերի, անօդաչու թռչող սարքերի ձեռքբերում, սպառազինության և ռազմական տեխնիկայի ոլորտում համատեղ նախագծերի իրականացում։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն գագաթնաժողովի շրջանակներում հայտնել էր, որ դաշինքի 20 երկրներ … Read more

Ֆոն դեր Լայենը և Ռյուտեն հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն պետք է ավելի եվրոպական դառնա՝ ԱՄՆ-ից ավելի քիչ կախված լինելու համար

ՆԱՏՕ-ն պետք է ավելի եվրոպական դառնա՝ նվազեցնելու համար իր երկարատև կախվածությունը ամերիկյան անվտանգության հովանոցից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը, այդ մասին հայտարարել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ Անկարայում դաշինքի երկրների ամենամյա գագաթնաժողովի շրջանակում։ «Մենք երկուսս էլ գիտենք, թե որքան կարևոր է Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի միջև … Read more

Մակրոնը լավ է, նա հանդիպել է Սիրիայի նախագահի պաշտոնակատար Ահմեդ ալ-Շարաայի հետ․ Ելիսեյան պալատ

Դամասկոսում տեղի ունեցած պայթյունների հետևանքով վիրավորվել է առնվազն 18 մարդ, այդ թվում՝ 4 ոստիկան, հաղորդում է SANA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի ՆԳՆ-ին։ Ոստիկանությունը պայթուցիկ սարքերը հայտնաբերել է դրանց պայթեցումից առաջ, սակայն ռումբերի վնասազերծման մասնագետները չեն կարողացել վնասազերծել դրանք։ Le Figaro-ի փոխանցմամբ՝ մեկ ռումբը տեղադրված է եղել աղբամանում, իսկ մյուսը՝ հյուրանոցի մոտ գտնվող մեքենայում։ Ելիսեյան … Read more

Դամասկոսում՝ Մակրոնի հանգրվանած հյուրանոցի մոտակայքում, պայթnւցիկ սարքեր են գործարկվել

Դամասկոսում՝ Մակրոնի հանգրվանած հյուրանոցի մոտակայքում, պայթուցիկ սարքեր են գործարկվել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով անվտանգության ծառայության իր աղբյուրին։ Միջադեպից հետո իշխանությունները փակել են հարակից ճանապարհները և ուժեղացրել անվտանգության միջոցառումները։ «Մի քանի պայթուցիկ սարք է գործարկվել Դամասկոսի այն հյուրանոցի մոտ, որտեղ կանգ է առել Մակրոնը»,- ասվում է հրապարակման մեջ։ Նշենք, որ Մակրոնը Եվրոպական միության … Read more

Պուտին-Թրամփ զրույցը լավ հնարավորություն էր մեր դիրքորոշումը բարձր մակարդակով փոխանցելու համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի միջև զրույցը լավ հնարավորություն էր ամենաբարձր մակարդակով փոխանցելու Ռուսաստանի դիրքորոշումը Կիևի և Եվրոպայի կողմից լարվածության սրման վրա հույսը դնելու վերաբերյալ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Սա լավ հնարավորություն էր, ինչպես ասում են, մեր դիրքորոշումը ԱՄՆ նախագահին ամենաբարձր մակարդակով, անմիջականորեն փոխանցելու համար», – … Read more

Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավելի զոհեր ու վիրավորներ – Live News

Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ հուլիսի 5-ի գիշերը մայրաքաղաք Կիևի դեմ Ռուսաստանի հարձակումների հետևանքով զոհվել է 11 քաղաքացի։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն «Տելեգրամ»-ի իր էջում գրել է, որ հարվածներից վիրավորվել է 46 մարդ։ 27-ը հոսպիտալացվել են, նրանց շարքում երեքը երեխաներ են։ Կլիչկոն հաստատել է, որ մայրաքաղաքի չորս թաղամասերում գրանցվել են ավերածություններ և վնասներ։ Ամենաշատը տուժել … Read more

Բրյուսելը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն օգտագործում է Մոսկվային հակադրվելու համար․ Սիլաև

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը երեկ ժամանել էր Երևան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու համար։ Քննարկվել են առևտրատնտեսական և էներգետիկ համագործակցության, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև հետխորհրդային հանրապետության և ԵՄ միջև քաղաքական համագործակցության խորացման հետ կապված հարցեր, գրում է Ведомости-ն։ Հարավային Կովկաս այցերի միջոցով եվրոպացի քաղաքական գործիչները փորձում են Ռուսաստանի կյանքը … Read more