Թրամփը Թուրքիա է մեկնել անձնական զուգարանով – Live News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնել է Անկարա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովին։ Այն հյուրանոցում, որտեղ որ պետք է մնա Թրամփը ձեռնարկվել են ուժեղացված անվտանգության միջոցառումներ։ Հյուրանոցում ամրագրումները դադարեցվել էին այցից առաջ, իսկ նախագահական համարի հարկը, ինչպես նաև վերևի և ներքևի հարկերը լիովին դատարկվել են, գրում է ermenihaber.am-ը:  Այդ տարածքներում ծառայություն կկատարեն միայն ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցները։ … Read more

Անկարայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը – Live News

Անկարայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Սա դաշինքի առաջնորդների 36-րդ հանդիպումն է և պատմության մեջ 2–րդը, որ անցկացվում է Թուրքիայում։ Երկար տարիների ընթացքում առաջին անգամ դաշնակիցները ստիպված են պատասխաններ գտնել շատ ընդգրկուն հարցի՝ ինչպես պահպանել ՆԱՏՕ-ի միասնությունը ԱՄՆ–ի անկանխատեսելի քաղաքականության և անվտանգության համաշխարհային համակարգում ԱՄՆ-ի դերի աստիճանական վերափոխման պայմաններում։ CNN-ը հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ … Read more

Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ – Live News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ։ Այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյային։ Վերջինիս խոսքով՝ Թրամփը երկու առաջնորդների հետ երկկողմ հանդիպումներ կունենա, ինչին կհաջորդի Վաշինգտոն մեկնելուց առաջ մամուլի ասուլիսը։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ Թրամփի և Զելենսկու … Read more

Ցույցեր Թուրքիայում՝ ընդդեմ ՆԱՏՕ-ի – Live News

Ստամբուլում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի դեմ իրականացված բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել շուրջ 40 ցուցարարի։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ փորձել են երթ անցկացնել դեպի Դոլմաբահչե պալատ և Թաքսիմի հրապարակ՝ «ՆԱՏՕ, հեռացի՛ր, այս երկիրը մերն է», «Փակե՛ք ռազմաբազաները» և այլ հականատոյական կարգախոսներով։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը: Նման վանկարկումներից հետո ոստիկանությունը փակել է … Read more

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կհայտարարվի միլիարդավոր դոլարների նոր պաշտպանական պայմանագրերի մասին. Ռյուտե

«Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրները հաջորդ ամիս Թուրքիայում կայանալիք գագաթնաժողովում կհայտարարեն պաշտպանության ոլորտին առնչող տասնյակ միլիարդավոր դոլարների նոր պայմանագրերի մասին։ Բացի այդ, կվերահաստատեն իրենց հանձնառությունը պաշտպանական ծախսերի ավելացման նպատակներին և կրկին աջակցություն կհայտնեն Ուկրաինային», Reuters-ի փոխանցմամբ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Նրա խոսքով՝ գագաթնաժողովը հստակ ուղերձ կհղի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որ 32 անդամ … Read more

Երևի կանեմ մի բան, որը շատ կուրախացնի Էրդողանին. Թրամփ – Live News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեն պատասխանել են լրագրողների հարցերին։ Հարցուպատասխանի ժամանակ Թրամփն անդրադարձել է ԱՄՆ-Իրան բանակցություններին ու Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին իր մասնակցությանը։ Նշենք, որ ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Անկարայում հուլիսի 7-ից 8-ը, գրում է ermenihaber.am-ը: Սպիռտակ տան ղեկավարը ասել է, որ Թուրքիան ներգրավված չէ Իրանի հակամարտության մեջ և … Read more

Թուրքիան պատրաստվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին – Live News

Թուրքիայում ընթանում են ՆԱՏՕ-ի պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի նախապատրաստման աշխատանքները։ Այն տեղի կունենա Թուրքիայի նախագահական պալատում հուլիսի 7-ից 8-ը։ Այս մասին գրում է ermenihaber.am–ը:  Անկարայի նահանգապետարանը գագաթնաժողովի անցկացման կապակցությամբ արգելել է ամեն տեսակ հանրահավաքներ, ցույցեր, մամուլի ասուլիսներ, հացադուլներ և նստացույցներ։ Որոշվել է կանխել չարտոնված տրանսպորտային միջոցների և անձանց մուտքը համապատասխան վայրեր, այդ թվում՝ գագաթնաժողովի … Read more