
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ վստահ չէ՝ արդյոք կառաջադրի իր թեկնածությունը Ուկրաինայում հնարավոր ապագա ընտրություններում, հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում Զելենսկին պնդել է, որ Ուկրաինան պատրաստ կլինի ընտրություններ անցկացնել միայն հակամարտության ավարտից հետո: Axios պորտալին տված փետրվարյան հարցազրույցում Զելենսկին նշել էր, որ Ուկրաինայում հնարավոր է նախագահական ընտրությունների անցկացումը հակամարտության ավարտի մասին համաձայնագրի շուրջ հանրաքվեի հետ միաժամանակ: Միևնույն ժամանակ, նա թույլ էր տվել, որ կարող է դառնալ թեկնածու, եթե քվեարկությունն անցկացվի հնարավոր հրադադարի պայմաններում:
«Եվ ես ամենևին վստահ չեմ, որ կառաջադրվեմ»,- հայտարարել է Զելենսկին՝ պատասխանելով պարբերականի հարցին: