Թրամփը Զելենսկու հետ զրույցում հայտնել է պատերազմը հնարավորինս շուտ ավարտելու ցանկության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում նշել է, որ ցանկանում է հնարավորինս շուտ դադարեցնել Ռուսաստանի հետ պատերազմը։ Այս մասին հայտնում է Axios-ը։

Ըստ տեղեկությունների՝ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թրամփին օգնության համար և ասել, որ միայն Թրամփը կարող է համոզել Պուտինին դադարեցնել պատերազմը։

Reuters-ի փոխանցմամբ՝ Զելենսկին հեռախոսազրույցից հետո հայտնել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ եռակողմ բանակցությունները տեղի կունենան հաջորդ ամսվա սկզբին։

«Մենք ակնկալում ենք, որ այս հանդիպումը հնարավորություն կստեղծի բանակցությունները տեղափոխել առաջնորդների մակարդակ։ Նախագահ Թրամփը աջակցում է քայլերի այս հաջորդականությանը:

Սա բոլոր բարդ և զգայուն հարցերը լուծելու և վերջապես պատերազմը դադարեցնելու միակ միջոցն է», – գրել է Զելենսկին X-ում։

Leave a Comment