Ֆրանսիայում անտառային հրդեհները մոտենում են ռազմական գործարանների – Live News

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում պատուհասած անտառային հրդեհները մոտենում են Բորդոյի մերձակայքում գտնվող ռազմական գործարաններին: Այս մասին տեղեկացնում է AFP-ն։ «Բորդոյի շրջանի պաշտպանական և գիտական կարևոր օբյեկտները վտանգի տակ են հայտնվել լայնածավալ հրդեհի պատճառով»,- նշում է աղբյուրը։ Այդ տարածքում է գտնվում օրինակ M51 բալիստիկ հրթիռների վառելիքի արտադրական գործարանը։