Միացյալ Նահանգները գործնականում արդեն հաղթել է Իրանի դեմ պատերազմում․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները գործնականում արդեն հաղթել է Իրանի դեմ պատերազմում։ Թրամփը լրագրողներին ասել է, որ այժմ միակ հարցն այն է, թե երբ կավարտվեն ռազմական գործողությունները։ Ընդգծելով, որ ԱՄՆ-ն «շատ լավ դիրքում է», նախագահը նշել է, որ Իրանում հաղթանակն արդեն իսկ ձեռք է բերվել, բայց գործողությունները կշարունակվեն՝ սկսածն ավարտելու համար։ «Գլխավորն … Read more

ՄԱԿ ԱԽ-ն բանաձև է ընդունել, որով դատապարտում է հարևան երկրների վրա Իրանի hարվածները

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է բանաձև՝ պահանջելով Իրանից դադարեցնել հարձակումները արաբական երկրների վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը: Փաստաթղթին կողմ է քվեարկել 13 երկիր: Ռուսաստանը և Չինաստանը ձեռնպահ են մնացել:

Իրանը պայմաններ է առաջադրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերականգնման համար

Իրանը պայմաններ է առաջադրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերականգնման համար, հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Թեհրանը պահանջում է անվտանգության երաշխիքներ՝ Իրանի դեմ հարձակման բացառման վերաբերյալ, փոխհատուցումների (ռեպարացիաների) վճարում, ինչպես նաև Իրանի իրավունքի ճանաչում՝ իր միջուկային օբյեկտներում միջուկային վառելիքի ամբողջական ցիկլն ինքնուրույն իրականացնելու համար։ Նշենք նաև, որ ԻՀՊԿ-ն հայտարարել է Իսրայելի վրա խոշորագույն հարձակման մասին։ Իրանական … Read more

Իրանը ցանկանում էր հարձակվել ԱՄՆ-ի վրա, բայց Թրամփը թույլ չտվեց․ Սպիտակ տուն

Իրանը ցանկանում էր հարձակվել ԱՄՆ-ի վրա, բայց Թրամփը թույլ չտվեց, որ դա տեղի ունենա։ Բոլորը պետք է շնորհակալ լինեն նրան դրա համար: Հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիտը։ Նրա խոսքով՝ Թրամփը փորձել է լուծում գտնել խաղաղ ճանապարհով: Բայց Իրանն ընտրել է մահվան և ավերածությունների ճանապարհը։ Նշենք՝ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաքչին հերքել է այն պնդումները, թե Թեհրանը ծրագրում էր կանխարգելիչ … Read more

Իրանի դպրոցին hարվածած արկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York Times

Իրանի հարավում գտնվող դպրոցի ուղղությամբ արձակված արկի բեկորների վրա առկա է ամերիկյան թևավոր հրթիռի մակնշում, հայտնում է The New York Times պարբերականը` հղում անելով սեփական տվյալների վերլուծությանը «Ըստ New York Times-ի իրականացրած վերլուծության արդյունքների՝ հրթիռի բեկորների վրա, որոնք, ենթադրաբար, հայտնաբերվել են փետրվարի 28-ին Իրանի հարավում գտնվող ռազմածովային բազային և տարրական դպրոցին հասցված մահաբեր հարվածների վայրից, առկա է ամերիկյան … Read more

Թրամփը նավթի գնի աճը համարում է ոչ մեծ վճար ԱՄՆ-ի և աշխարհի անվտանգության դիմաց

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նավթի գնի աճը համարում է ոչ մեծ վճար անվտանգության և խաղաղության դիմաց։ Այս մասին Թրամփը գրել է իր Truth Social հարթակում։«Նավթի գնի կարճաժամկետ (խմբ.՝ բարձրացումը), որն արագ կնվազի, երբ Իրանի կողմից միջուկային սպառնալիքը վերացվի, շատ փոքր վճար է ԱՄՆ-ի և աշխարհի անվտանգության և խաղաղության համար։ Միայն հիմարներն են այլ կերպ մտածում», … Read more

Թրամփը ավելի հեշտ կկարողանար պայմանավորվել նահատակված իմամ Խամենեի հետ, քան Մոջթաբա Խամենեի․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թրամփը հույս ուներ, որ կկրկնվի Վենեսուելայի սցենարը` արագ կփոխեն իշխանությունն ու կանեն այն, ինչ ուզում են։ Փոխարենը կարծես թե ավելի վատ բան է ստացվում` իմամ Խամենեի փոխարեն Իրանը կունենա ավելի երիտասարդ, ռազմականացված կառույցների ու հատկապես ԻՀՊԿ հետ սերտ կապեր ունեցող, ըստ տեղեկությունների` առավել կոշտ դիրքորոշում, իրանական քաղաքակրթության … Read more

Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմն ավարտելու որոշում կկայացնի Նեթանյահուի հետ համատեղ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու որոշումը կլինի «փոխադարձ» որոշում, որը կկայացվի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ միասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է The Times of Israel-ի հետ հեռախոսային հարցազրույցում։ Ըստ պարբերականի՝ Թրամփը նշել է, որ Նեթանյահուն հակամարտության ավարտի հարցում դերակատարում կունենա, սակայն վերջնական որոշումը կկայացնի ինքը։ «Կարծում … Read more

Իրանի հարվածներն իր թշնամիներին ու նրանց դաշնակիցներին. ջիհադը՝ սրբազան պատերազմը, սկսված է. 4 (տեսանյութեր)

Սկիզբը՝ այստեղ  Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, իրանական բանակի էլիտար ստորաբաժանումներ) դեռ 2 օր առաջ մամուլի հաղորդագրությամբ հանդես է եկել Թել Ավիվի արվարձանում գտնվող Բեն Գուրիոնի անվան միջազգային օդանավակայանի վրա հրթիռային հարձակման մասին հայտարարությամբ: «ԻՀՊԿ-ն հիպերձայնային հրթիռների և անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ հարված է հասցրել պաշտպանության նախարարության շենքում (Իսրայելի) և Բեն Գուրիոնի միջազգային օդանավակայանում … Read more

«Հեղեղել Թրամփի արյունը». Իրանը ջիհադի մասին ֆեթվա է հրապարակել. ինչ սպասել (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Աննա Աբրահամյանն է: Հարցազրույցը դիտեք տեսանյութում